Բաժիններ՝

«Իրանական նավթի արտահանումն արգելելն անհեթեթ է». Ռոուհանի

40Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է իրանական նավթի արտահմանման արգելքի վերաբերյալ ԱՄՆ-ի ազդարարած պատժամիջոցների անհեթեթության մասին: Հուլիսի 3-ին այս մասին հաղորդել է Mehr գործակալությունը: «Ամերիկացիները հայտարարել են, թե ցանկանում են լիովին դադարեցնել իրանական նավթի արտահանումը, բայց նրանք չեն հասկանում, թե ինչ են ասում:

Դա անիմաստ է, քանի որ Իրանը չի կարող արտահանել իր նավթը, մինչդեռ (մերձավորարեւելյան) նավթը միեւնույն է կշարունակի ստացվել արտաքին շուկաներում»,- հայտարարել է Ռոուհանին: Իրանի նախագահը հավելել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցների հիմանական նպատակը հանրապետության քաղաքացիների վրա ճնշում գործադրելն է»: Իրանի Shana գործակալության տվյալներով՝ հուլիսին Իրանի նավթի արտահանումը կազմել է օրական 2,61 միլիոն բարել:

Հուլիսի 2-ին Պետական դեպարտամենտի քաղաքական պլանավորման բաժնի տնօրեն Բրայան Հուքը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստվում է Իրանի նավթային եկամուտները կրճատել «մինչեւ զրո»՝ էներգետիկական պատժամիջոցների օգնությամբ , որոնք, նրա խոսքով՝ «կվերսկսվեն նոյեմբերի 4-ին», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս