Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի սկզբին պատրաստվում է այցելել Իրան։ Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Ջավադ Ջահանգիրզադեն։
Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը ներողություն է խնդրել իր գործընկերոջից վերջերս Twitter-ում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կատարած վերջին գրառման համար, որի գործողությունները լատինաամերիկյան երկրի իշխանությունները գնահատել էին որպես ԱՄՆ-ի՝ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու պլաններին աջակցություն։
Չոճատաուրիում բնակվող 28-ամյա տղամարդը հյուր է գնացել Վանի շրջանի Կղումուր գյուղ և հետ վերադառնալու է եղել լեռնային ճանապարհով:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ողջունել է հունվարին Աստանայում կայացած բանակցությունները Սիրիայի իշխանությունների ու ընդդիմության միջև և կոչ է արել որքան հնարավոր է արագ վերսկսել կողմերի միջև քննարկումները ՄԱԿ-ի հովանու ներքո։
WikiLeaks կայքը հայտարարել է, որ իր արխիվներում կա ավելի քան 1138 փաստաթուղթ, որոնք առնչություն ունեն Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լե Պենի հետ։
ՌԴ մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան անթույլատրելի է համարում Ռուսաստանի քաղաքացի, անկախ լրագրող Ալեքսանդր Լապշինին Բաքվին արտահանձնելը։ Այս մասին հայտարարությունը հրապարակվել է նրա պաշտոնական կայքում:
Թբիլիսիի` 19-րդ դարի հայկական Շամխորեցոց, կամ Կարմիր Ավետարան, Սբ. Աստվածածին եկեղեցին համարվում է Թբիլիսիի 6 այսպես կոչված «վիճելի» եկեղեցիներից մեկը: Երբեմնի հայաշատ Հավլաբարի, ժամանակին ամենաբարձր գագաթով խոնարհված եկեղեցին, կամ այն ինչ դրանից մնացել է, ներկայում Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պաշտպանության նախարարությանն է պատկանում:
Բեռլինում 3 տղամարդ է ձերբակալվել, որոնց կասկածում են ահաբեկչական գործունեություն ծավալելու ու արմատական իսլամիզմի մեջ։ Ինչպես հայտնել է Բեռլինի ոստիկանության ներկայացուցիչը, կատարվել են խուզարկություններ և տրվել է կասկածյալներին կալանավորելու հրաման։
Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար Լի Սուն Չժին իր գործընկեր Ջոզեֆ Դանֆորդի հետ զրույցում խնդրել է Հարավային Կորեայի տարածքում տեղակայել ռազմավարական սպառազինություններ, հայտնում է «Ռենհապ» գործակալությունը՝ վկայակոչելով կոմիտեին։
Գերմանիայի արտգործնախարարությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի, որն արգելում է մուսուլմանական բնակչություն ունեցող 7 երկրների քաղաքացիների մուտքը երկիր։
Հունվարի 30-ին Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը հայտարարել էր, որ գիտե փաստաթղթի մասին, բայց գերատեսչության աշխատակիցներին նախազգուշացրել է. նրանք պետք է «հաշտվեն կամ հեռանան»:
Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել ավելի քան 3000 միավոր բնակարանների կառուցմանը Հորդանան գետի Արևմտյան ափին։
«Վերջապես բոլորս միասին ենք: Ոչ ոք չի բացակայում: Իմ ընտանիքս ինձ հետ է, ու ես երջանիկ եմ»,- ասել սոմալացի Անշուրը:
Հայցը, որին մտադիր է միանալ Շնայդերմանը, հարուցել է Քաղաքացիական իրավունքների և ազատությունների պաշտպանների ամերիկյան միությունն Իրաքի երկու քաղաքացիների անունից, որոնց ձերբակալել են Ջոն Քենեդիի օդանավակայանում՝ չնայած այն բանին, որ երկուսն էլ գործող այցագրեր են ունեցել։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հույս է հայտնել, որ ԱՄՆ մուսուլմանական մի շարք երկրների քաղաքացիների մուտքի արգելքը շուտով կչեղարկվի, տեղեկացնում է«Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հունվարի 31-ին քննարկելու է Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակը փակ ռեժիմով:
«Ադրբեջանը կարծում է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն ծառայում է ՀՀ շահերին` փորձելով պահպանել ստատուս-քվոն հակամարտության գոտում։ Սակայն ՄԽ-ն խնդիր ունի առաջ մղել բանակցությունները, որոնց ընթացքում պետք է հասունանա կարգավորումը, երբ կողմերը հեռու են կարգավորումից, ՄԽ-ն խնդիր է դնում պահպանել ստատուս-քվոն»։
Թուրքիայում Ստամբուլի դատախազության պահանջով ձերբակալվել է քեմալական Ժողովրդահանրապետական (CHP) կուսակցության խորհրդի անդամ Սերա Կադըգիլը:
Թուրքիայում գործող քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ազատազրկված առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը ընդունվել է:
Հարցազրույցի մասնակիցներն են ականավոր ամերիկահայ դիվանագետ, դեսպան Էդվարդ Ջերեջյանն ու Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության դիվանագետ Ռուբեն Հարությունյանին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագիրն անարդյունավետ է ահաբեկչության դեմ պայքարում և տանում է լարվածության աճի:
Ռուսաստանում Իրանի դեսպանությունը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ ԻԻՀ նախագահ Հասան Ռոուհանին կայցելի ՌԴ և բանակցություն կանցկացնի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Զեկույցի համաձայն՝ փախստականներից մեկը բողոքել է, որ առնետների պատճառով իրեն սկսել են տանջել հիշողությունները այն մասին, թե ինչպես են հայրենիքում իրեն պահել բանտախցում ու տանջանքների ենթարկել։
Սպիտակ տունն այսօր հայտնել է նաև, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աշխատանքից ազատել է ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատարին՝ արդարադատության նախարարության ղեկավար Սալլի Յեյթսին, ով հրաժարվել է կատարել միգրացիայի մասին նախագահի հրամանագիրը։
«Ադրբեջանը դեմ է դուրս գալիս ոչ թե ՀՀ, այլ ԵԱՀԿ-ի գրասենյակին»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգման հարցի շուրջ առկա իրավիճակին։
Նշվում է, որ IT-ինդուստրիային մեծ ճակատամարտ է սպասվում, երբ ուժի մեջ մտնեն այդ հրամանագրերը, քանի որ նրանք չեն կարողանա ներգրավել օտարերկրյա աշխատակիցների, գրում է Bloomberg-ը։
«Փետրվարին կկայանա ՀՀ-ԵՄ բանակցությունների տասներորդ փուլը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկություն փոխանցեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ խոսելով ՀՀ-ԵՄ բանակցություններից:
Եվրոգոտու երկրների ՀՆԱ-ն 2016թ. ավելացել է 1,7%-ով, իսկ Եվրամիության ՀՆԱ-ն՝ 1,8%-ով, վկայում են Eurostat-ի նախնական գնահատականները։
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ կապված Դոնեցկի մարսի Ավդեևկա բնակավայրի մոտ իրավիճակի սրացման հետ, հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Reddit սոցցանցի lensoo անունով օգտատերը հրապարակել է լուսանկար, որտեղ պատկերված է, թե ինչպես են տասնյակ բազեներ ճանապարհորդում սովորական ուղևորատար ինքնաթիռով, հայտնում է Mashable պարբերականը։