Բաժիններ՝

ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամները հանդես են եկել միջուկային զենքի արգելման պայմանագրի դեմ

Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան հանդես են գալիս Միջուկային զենքի արգելման պայմանագրի (ՄԶԱՊ) դեմ եւ այն չեն ստորագրի: Այդ մասին ասված է այդ երկրների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության կայքում:

«Հայտարարում ենք Միջուկային զենքի արգելման պայմանագիրը մեր կողմից չընդունելու մասին: Մենք հաստատակամորեն կարծում ենք, որ առանց միջուկային զենքի խաղաղության հասնելու լավագույն միջոցը փուլային գործընթացն է, որը հաշվի է առնում միջազգային անվտանգության բնագավառի իրադրությունը: Միջուկային զենքի նկատմամբ այս ստուգված մոտեցումը տվել է շոշափելի արդյունքներ, ներառյալ միջուկային զենքի համաշխարային զինանոցների էական կրճատումները»,- նշված է փաստաթղթում:

Դրանում ասված է, որ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) հինգ մշտական անդամների կարծիքով՝ ՄԶԱՊ-ը հաշվի չի առնում այն հանգուցային հիմնախնդիրները, որոնք պետք է լուծվեն գլոբալ մասշտաբներով կայուն միջուկային զինաթափման հասնելու համար: Միենույն ժամանակ Մոսկվան, Լոնդոնը, Պեկինը, Վաշինգտոնը եւ Փարիզը հավաստել են հանձնառությունը Միջուկային զենքի չտարածման պայմանագրին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031