Բաժիններ՝

Բելգիայում ստուգելու են Քադաֆիի սառեցված հաշիվներից միջոցների դուրսբերման տվյալները

Բելգիայում հետաքննությունը պարզում է ենթադրվող մի քանի միլիարդ եվրոյի ճակատագիրը, որն անհետացել է Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիին պատկանող հաշիվներից. մամուլում կասկածներ են հայտնվում, որը փողերը կարող էին օգտագործվել Լիբիայում տարբեր խմբավորումների ֆինանսավորման համար: Այդ մասին հոկտեմբերի 29-ին հայտնել է RTBF հեռուստառադիոընկերությունը։

2011 թվականին Մուամար Քադաֆիի զոհվելուց հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սառեցրել էր լիբիական ակտիվները: Բելգիայում այդ միջոցները սառեցվել էին չորս բանկերում: Սակայն, ինչպես պարզվել է ավելի ուշ, այդ ակտիվներից տոկոսները եւ շահութաբաժինները սառեցված չեն եղել: RTBF-ի տեղեկատվության համաձայն, «2012 թվականից ի վեր, հաշիվներից հանվել է 3-ից մինչեւ 5 միլիարդ եվրո», եւ ոչ ոք ստույգ չգիտե՝ ում Է այն բաժին հասել եւ որտեղ է հայտնվել:

RTBF-ն վկայակոչում է այն դոսիեին մոտ կանգնած անանուն մի աղբյուր, որը պնդում է, թե խոսքը կարող է լինել «յոթ տարի տեւած քաղաքացիական պատերազմի հնարավոր ֆինանսավորման մասին, որը հանգեցրեց խոշոր միգրացիոն ճգնաժամի»:

Գործը վարում է դատական քննիչ Միշել Կլեզը, նա պետք է պարզի, թե ինչ են եղել փողերը եւ ինչ նպատակների համար են դրանք ծախսվել: Այս պատմությամբ հետաքրքրվել են նաեւ դաշնային պատգամավորները, որոնք քննարկում են այն փորձագետներին լսումների կանչելու հնարավորությունը, որոնք ավելի վաղ ՄԱԿ-ի զեկույցներից մեկում հայտարարել են լիբիական սառեցված միջոցներից տոկոսների մի մասը հօգուտ Libyan Investment Authority սուվերեն հիմնադրամի հանելու մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս