Բաժիններ՝

ՌԴ ԱԳՆ-ում պատմել են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության հետեւանքների մասին

ՆԱՏՕ-ին Ուկրաինայի եւ Վրաստանի անդամակցությունը վիթխարի տնտեսական խնդիր կդառնա Ռուսաստանի համար, հարկ կլինի պաշտպանության գոտի կառուցել Սոչիի մերձակայքում: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Կելինը: «Ի՞նչ կլինի, եթե Ուկրաինան եւ Վրաստանն անդամակցեն ՆԱՏՕ-ին: Մեզ համար դա վիթխարի ռազմական եւ տնտեսական խնդիր կլինի»,- ասել է նա «Վալդայ» ակումբի քննարկումների հարթակում:

Կելինը հավելել է, որ ռուսական կողմն ստիպված կլինի «պաշտպանության գոտի կառուցել Սոչիի մերձակայքում», ինչպես նաեւ «ծախսել վիթխարի միջոցներ», հաղորդել է ՌԻԱ Աովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031