
Փրկարարները հույս չունեն, որ Ինդոնեզիայում Lion Air-ի ինքնաթիռի կործանումից հետո կարող են փրկվածներ լինել

Ինդոնեզիայի փրկարար ծառայության ներկայացուցիչները հոկտեմբերի 29-ին հայտարարել են, թե հույս չունեն, որ Ճավա կղզու արեւմտյան ափին Lion Air ավիաընկերության ինքնաթիռի կործանումից հետո կարող են ողջ մնացածներ լինել: Այդ մասին հայտնել է Associated Press-ը:
Ավիաաղետի վայրում գտել են մարդկանց առաջին մարմնամասերը: Փրկարարների կանխատեսմամբ, ավիաաղետից ոչ ոք ողջ չի մնացել, քանի որ մարմինները, որոնք արդեն հայտնաբերվել են, «ամբողջական չեն եղել», իսկ կործանման պահից անցել է արդեն մի քանի ժամ: Հոկտեմբերի 29-ին ավելի վաղ Lion Air ավիաընկերության Boeing-737-ն աղետի Է ենթարկվել Ճավա կղզու արեւմտյան ափի մոտ՝ ծովի վրա: Ինքնաթիռում գտնվում էր 189 մարդ:
Կապի կորչելուց քիչ առաջ օդաչուն օդանավակայան վերադառնալու թույլտվություն է խնդրել եւ ստացել է այն: Ինքնաթիռի հետ կապը կորել էր Ջակարտայից օդանավակայանից մեկնելուց 13 րոպե անց:
Ինքնաթիռն ընկել է ծովն ու ջրասույզ եղել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
https://twitter.com/BalqisSidiqia/status/1056803896419479552
https://twitter.com/BalqisSidiqia/status/1056777861049151488