Թուրքիայի Մարդինի նահանգում խոշոր ահաբեկչության փորձ է կանխվել:
Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել Սաուդյան Արաբիայի քաղաքացի, ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշոկջիի (Քաշըքչը) սպանության հանգամանքների վերաբերյալ:
ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին պալատի մի խումբ անդամներ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփից պահանջում են դադարեցնել Սաուդյան Արաբիայի հետ համաձայնագրի կնքման բանակցությունները, որը Միացյալ Նահանգների ընկերություններին թույլ կտա մասնակցել թագավորության տարածքում ատոմակայանի կառուցմանը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Եվրամիության հետ պայմանավորվել է, որ ֆինանսական ծառայութ5ուններ մատուցող բրիտանական ընկերությունները Brexit-ից հետո մուտք կունենան եվրոպական շուկաներ:
Սիրիան քննարկում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) առանձին երկրների հետ առեւտրական արտոնությունների ռեժիմ բացելու հնարավորությունը եւ մոտ ապագայում, հնարավոր է, միավորմանն անդամակցելու հարց առաջադրի:
Թուրքիայի ոստիկանությունը Մարդին քաղաքում պայթուցիկ նյութերով բեռնված ավտոմեքենա է հայտնաբերել:
Վրաստանը կշարունակի եվրատլանտյան ինտեգրացման քաղաքականությունը:
Փրկարարները նոյեմբերի 1-ին ջրից դուրս են բերել Lion Air ինդոնեզական ավիաընկերության ինքնաթիռի ինքնագրիչը, որը կործանվել է Ճավայի ծովի երկնքում:
Հարավային եւ Հյուսիսային Կորեաները սկսած նոյեմբերի 1-ից դադարեցրել են միմյանց նկատմամբ բոլոր թշնամական գործողությունները սահմանի երկարությամբ՝ ցամաքում, ծովում եւ օդում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 31-ին «խելացնոր քաղաքականություն» է որակել այն բանի հիման վրա ամերիկյան քաղաքացիության տրամադրման իրավունքը, որ մարդը ծնվել է Միացյալ Նահանգների տարածքում, ինչը երկրի բյուջեի վրա տարեկան միլիարդավոր դոլարներ է նստում:
Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի հանդիպմանը մասնակցելու նպատակով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 31-ի երեկոյան երկկողմ հանդիպում է ունեցել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ։
Փարիզի Ռուասի-Շառլ դե Գոլ միջազգային օդանավակայանում մարդատար երկու ինքնաթիռներ են բախվել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 31-ին երկարացրել է այն արգելքի գործողությունը, որն ավելի վաղ դրվել էր Իրանից նավթի ու նավթամթերքի մատակարարումների վրա:
Ավելի քան 50 ջրասուզակներ են ներգրավված Ինդոնեզիայի Lion Air ավիաընկերության ինքնաթիռի սեւ արկղի որոնումներում եւ հանրանավի ֆյուզելյաժի հնարավոր բարձրացմանը, որն աղետի է ենթարկվել Ճավայի ծովի երկնքում:
Լոնդոնի ոստիկանությունը կկազմակերպի հուշաիրերի արտադրություն, այդ թվում՝ սեփական խորհրդանշաններով հագուստի, որի իրագործումը պետք է օգնի հոգալ այն ոստիկանների աշխատավարձի ծախսերը, որոնք պարեկում են քաղաքի փողոցներում:
«Իրադարձությունից հետո դրան արձագանքելը ևս այդքան արդյունավետ չեմ համարում, կան այս ձևաչափերը, Վրաստանը ևս համագործակցություններ ունի, ուստի նախապես պետք է մշակվի համապատասխան գործողությունների ծրագիր այսպիսի դեպքերի և ավելի լավ համագործակցության համար»:
Ռեփեր եւ պրոդյուսեր Քանյե Ուեսթը, որը հանդես էր գալիս ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտպանությամբ, հայտարարել է, որ իրեն օգտագործել են այնպիսի գաղափարների տարածման համար, որոնք ինքն իրականում չի պաշտպանում:
«Երևանը պետք է կարողանա ցույց տալ Վաշինգտոնին, որ Ռուսաստանի տարածաշրջանային շահերը սպասարկելու համար չէ միայն ստեղծված, այլ սուվերեն և անկախ որոշումներ կայացնելու ունակ պետականություն է՝ ինչպես Բոլթոնը շեշտեց Երևանում ՝ «զերծ արտաքին ուժերի ազդեցությունից»»։
Հավայի կղզային նահանգի Գերագույն դատարանը հավանություն է տվել 30-մետրանոց հսկայական հեռադիտակի կառուցմանը Մաուն-Կեա արշիպելագի ամենաբարձր գագաթին, որը տեղի բազմաթիվ բնակիչներ սրբազան են համարում։
Սաուդյան Արաբիայի հայտնի լրագրող Ջամալ Խաշոգջիի սարսափելի սպանությունը շահարկվում է որոշ երկրների ղեկավարների կողմից իրենց քաղաքական և տնտեսական շահերի համար՝ անտեսելով հանցագործության նողկալի բնույթը: Այս կեղտոտ խաղի հիմնական մասնակիցներն են Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Միացյալ Նահանգները:
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին պլանավորում է կառավարումը հանձնել ավագ որդուն՝ Ուելսի արքայազն Չառլզին:
Միլիոնավոր մարդիկ, որոնք գտնվում են ճգնաժամային իրավիճակում, անհրաժեշտ մարդասիրական օգնություն չեն ստանում նրանց մասին անբավարար եւ անհավաստի տեղեկատվության պատճառով:
ԱՄՆ-ի վարչակազմն զգալիորեն ընդլայնել է արտասահմանյան հետախուզական գործողությունների ֆինանսավորումը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ստորագրել է «2019-2025 թվականներին ՌԴ պետական միգրացիոն քաղաքականության հայեցակարգի մասին» հրամանագիրը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների նախաշեմին հայտարարել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի սպառնալիքներից։
«Ադրբեջան-Իրան-Թուրքիա ԱԳ նախարարների հանդիպման ձևաչափն ավանդական է։ Այդ հանդիպումից մեկ-երկու օր առաջ էլ տեղի է ունեցել Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան արտգործնախարարների մակարդակով հանդիպում։ Այսինքն՝ ասել, որ ոչինչ չի փոխվել, նույնքան հանցավոր կլիներ, որքան ասել, որ ամեն ինչ կործանվել է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Իրան-Թուրքիա-Ադրբեջան ԱԳ նախարարների հանդիպմանն ու դրա արդյունքում ստորագրված հռչակագրին։
Հոկտեմբերի 31-ի առավոտյան ոչ մեծ ուժգնության պայթյուն է տեղի ունեցել ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Արխանգելսկի մարզի վարչության շենքում:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ներում շնորհելու խնդրանքով չի դիմի երկրի գործող կամ ապագա նախագահին եւ մտադիր է Վրաստանի իր կորցրած քաղաքացիությունը վերականգնել դատարանի միջոցով։
Պեկինում Չինաստանի կենտրոնական իշխանությունները Միացյալ Նահանգներից պահանջում են հետեւել ձեռք բերված պարտավորություններին, որոնց համապատասխան Վաշինգտոնը չպետք է որեւիցե պաշտոնական եւ միջբանակային շփումներ պահպանի Թայբեյի հետ:
Գերմանիայի Դաշնության համար Հայաստանում ներդրումներ անելու հետաքրքիր և նախընտրելի ոլորտներ են հանքարդյունաբերությունը, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաներն ու արտադրության ոլորտը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը: