«Ես, ինչպես եւ բոլոր մարդիկ, անհանգստացած եմ կեղծ նյութերի տարածման կապակցությամբ, մասնավորապես, ԱՄՆ-ի ընտրություններից հետո»,- հայտարարել է նա Financial Times թերթին տված հարցազրույցում:
Ստամբուլի Բեյքոզ շրջանում գտնվող ռեստորաններից մեկի վրա զինված հարձակում է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է թուրքական haberler.com-ը:
Վրաստանը չի պատրաստվում վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ այնքան ժամանակ, քանի դեռ վերջինս չի լուծել բռնակցված տարածքների խնդիրները։
Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմը կոչ է արել պատերազմի պատճառով հարևան երկրներ հեռացած համաքաղաքացիներին վերադառնալ հայրենիք՝ Սիրիայի ղեկավարության անունից խոստանալով նրանց ապահովել խաղաղ կյանքի համար անհրաժեշտ պայմաններով։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնի գլխավորած պատվիրակությանը։
Իսպանիայի մայրաքաղաքի քաղաքապետ Մանուելա Կարմենան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ, հայտնում է АВС թերթը։
Ամերիկացիների նվազագույնը 51%-ը հավանություն չի տալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությանը, վկայում են Gallup poll found վերլուծական գործակալության հարցման տվյալները։
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը այսօր երեկոյան հանրապետության հեռուստաալիքների եթերում հանդես կգա հատուկ հայտարարությամբ, հայտնել է Նազարբաևի մամուլի ծառայությունը։
Կրեմլում հայտարարել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հանդես է եկել Ուկրաինայում հակամարտության կարգավորման ակտիվացման օգտին, որպեսզի թույլ չտա դրան «հնացած ճգնաժամի» վերածվել, հայտնում է ՈւՆԻԱՆ-ը։
Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ վրացական կողմը չի կարող ինքնուրույն որոշում կայացնել՝ հրապարակելու Հայաստան գազի տարանցման վերաբերյալ «Գազպրոմի» հետ համաձայնագիրը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Հունվարի 30-ի գիշերը Թբլիսիում այրված «Մանկական աշխարհ» առևտրային համալիրի շենքի մի մասն այսօր փլուզվել է, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Արաբական երկրների պետությունների լիգան անհանգստություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշման առնչությամբ՝ կապված ԱՄՆ մի շարք մուսուլմանական երկրների բնակիչների մուտքն արգելելու հետ։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը կարող է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում ունենալ նախքան G20-ի գագաթնաժողովը, որը հուլիսի 7-8-ին տեղի է ունենալու Համբուրգում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մասնակցելու է Սահմանադրության բարեփոխումների հարցով կայանալիք հանրաքվեից առաջ կազմակերպվող քարոզչական միտիգներին, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ աշխարհի հետ փոխգործակցությունը ծառայում է Իրանի ազգային շահերին, տեղեկացնում է IRNA գործակալությունը։
Մեծ Բրիտանիայի կառավարությունում մերժել են չեղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը երկիր՝ նրա կողմից ներգաղթյալների դեմ կոշտ սահմանափակումների պատճառով, հայտնում է BBC-ն։
ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի շաբաթօրյա խոսակցությունը ի հայտ բերեց մի շարք ոլորտներ, որտեղ երկու երկրների շահերի համընկնում են, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հայտնում է RIA Novosti-ն։
Ռուսաստանը կարծում է, որ Սիրիայի ճգնաժամի կարգավորմամբ շահագրգիռ բոլոր կողմերը պետք է արձագանքնեն բանակցային գործընթացին մասնակցելու հրավերին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հայտնում է RIA Novosti-ն։
Փարիզի մերձակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է 65 մարդ, հայտնում է BFMTV հեռուստաալիքը։
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնի և ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի դուստրը՝ Չելսին, Նյու Յորքում մասնակցել Է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ բողոքի ակցիաներին, որոնք ուղղված են եղել երկիր մուտք գործելու սահմանափակումների դեմ, հայտնում է Hill թերթը։
Մեկնարկել է Եվրոպայի խորհրդի նախագահ Թյորբյորն Յագլանդի այցը Վրաստան։ Վերջինս Վրաստան է այցելել հունվարի 29-ի ուշ երեկոյան, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Գերմանիայում 107 տարեկան հասակում մահացել է Բրունհիլդա Պոմզելը՝ Նացիստական Գերմանիայի ազգային լուսավորության և քարոզչության նախարար Յոզեֆ Գեբելսի անձնական քարտուղարուհին։
Որոշակի պայմանների դեպքում Վրաստանի ու Ռուսաստանի դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցը կարող է հայտնվել օրակարգում, հայտարարել է Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն։
ԱՄՆ նախագահի ապարատի ղեկավար Ռեյնս Պրիբուսը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ մուտքի արգելքը մուսուլմանական 7 երկր քաղաքացիների համար, չի վերաբերում Գրին քարտ ունեցողներին, այսինքն՝ նրանց, ովքեր ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատելու իրավունք են ստացել, հայտնում է BBC-ն։
Մանուել Վալսը, որը դեկտեմբերի սկզբին լքել էր Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը, որպեսզի մասնակցի իշխող Սոցիալիստական կուսակցության փրայմերիզին, պարտվել է իր կառավարության նախկին անդամ, կրթության նախկին նախարար Բենուա Ամոնին։
«Այժմ առկա է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարվող բանակցությունների շարունակական գործընթաց: Այն կարող է կատարյալ չլինել, բայց միակն է, որ մենք ունենք եւ որին համաձայնել են եւ՛ Հայաստանը, եւ՛ Ադրբեջանը: Կասկածում եմ, որ այս փուլում նման նոր էլեմենտներ ներմուծելը կլինի խոհեմ»:
Հունվարի 29-ին սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերի գրառումներից հայտնի է դարձել, որ ամենայն հավանականությամբ նույն օրը Թովուզի շրջանի Էլիբեյլի (Əlibəyli) գյուղի մոտ տեղակայված զորամասի դիրքերից մեկում մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ֆաթաև Խանալին (Xanəli Fəttayev):
Հունվարի լույս 30-ի գիշերը Թբիլիսիի կենտրոնում այրվել են «Մանկական աշխարհ» առեւտրի կենտրոնի եւ ոսկյա իրերի «Ոսկու բորսա» տաղավարի շենքերը: Այս մասին հայտնել են տեղակական հեռուստաալիքները՝ հղում անելով ականատեսների:
Նվազագույնը 6 մարդ է զոհվել Կանադայի Քվեբեկ նահանգի մզկիթում հարձակման հետևանքով, ևս 8 մարդ վիրավորվել է, հայտնում են տեղի ԶԼՄ-ները՝ հղում կատարելով ոստիկանությանը։
Շոն Սփայսերը նշել է, որ «նախագահը ոչինչ չի բացառում»՝ Թրամփին անվանելով «համաշխարհային մակարդակի բանակցող»։