Համոզված եմ, որ այսօր ձեռք բերված պայմանավորվածությունները կծառայեն բարեկամության և փոխաջակցության ոգով մեր երկրների համագործակցության հետագա ամրապնդմանը՝ փոխգործակցության ողջ շրջանակով:
«Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստվում է Իրանին էլեկտաէներգիա մատակարել Հայաստանի միջոցով` փոխանակման գործարքներով: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
Ֆրանսիական Պոլինեզիայի իշխանությունները մարտի 16-ին սպասում են ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի եւ նրա կնոջ՝ Միշելի ժամանմանը Թահիթի:
Թուրքիայի վիճակագրական ծառայությունը նոր տվյալներ է հրապարակել երկրում աշխատող քաղաքացիների թվի վերաբերյալ, համաձայն որի` երկրում գործազրկության մակարդակն ավելացել է:
«Ռուսական ներդրումները Հայաստանի տնտեսությունում գերազանցել են երեք միլիարդ ԱՄՆ դոլարը: Հանրապետությունում գործում են ռուսական կապիտալով շուրջ երկու հազար ձեռնարկություն: Ակտիվորեն զարգանում է համագործակցությունն էներգետիկայի ոլորտում: Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանին բնական գազի մատակարարման ամենամեծ մատակարարողը»,- նշել է Պուտինը` ասելով, որ հայկական սպառման 100 տոկոսը ռուսական գազն է:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Սիրիային հումանիտար օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին Վլադիմիր Պուտինը խոսել է Մոսկվայում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը մարտի 15-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ընտրվել է Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում:
Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է: Հայաստանի և Ռուսաստանի միջև 2016թ. առևտրաշրջանառությունն աճել է 15 տոկոսով: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Շոտլանդիայի բնակչության մեծամասնությունը հանդես է գալիս տարածաշրջանը Միացյալ Թագավորության կազմում պահպանելու օգտին:
Մալայզիայի իշխանությունները չեն բացառել, որ կարող են Կիմ Չեն Նամի մարմինը հանձնել Փենյանին, եթե փոխարենը հանվի ԿԺԴՀում գտնվող մալայզիացիների համար այդ երկրի սահմաններից հեռանալու արգելքը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարել է կտրել եղբայրական կապը Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքի հետ:
Գերմանիայում արված սոցհարցման տվյալներով` ցանկացած հինգ գերմանացիներից չորս ցանկանում են, որ գերմանացի զինվորները հետ կանչվեն Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազայից:
Դամասկոսում առնվազն 25 մարդ է զոհվել ահաբեկչական գործողության հետեւանքով: Այս տվյալները հրապարակել Է SANA լրատվական գործակալությունը:
2017-ի հունվարփետրվարին Ադրբեջանի հարկային եկամուտները 14,74 տոկոսով նվազել են:
Ադրբեջանի վերաքննիչ դատարանը մերժել է ադրբեջանական իշխանությունների պատվերով ապօրինաբար ձերբակալված բլոգեր և «Լրագրողների ազատություն և անվտանգության» ինստիտուտի ներկայացուցիչ Մեհման Հուսեյնովի բողոքի հայցը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Ռաքա քաղաքը (Դամասկոսից 520 կիլոմետր հեռավորության վրա) հայտարարել է պատերազմական գոտի եւ ամրություններ է ստեղծում դրա շուրջը՝ պատրաստվելով պաշտպանության:
Մարտի 15-ին Ադրբեջանում ձերբակալվել է «Մուսուլմանական միասնություն» շարժման ներկայացուցիչ Էլխան Իսգանդարովը։
Իրանը Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ միասին պաշտոնապես դարձել է Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի վերահսկման երաշխավոր երկիր:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ապրիլի 2-ին կմեկնի Ադրբեջան:
Գերմանիայի ամենամեծ տպաքանակ ունեցող Bild պարբերականը լույս է տեսել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խստորեն քննադատող բովանդակությամբ:
Ֆրանսիայի հայ համայնքը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ֆրանսիա կատարելիք այցի կապակցությամբ մարտի 14-ին կազմակերպել էր բողոքի ցույց:
Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունն ու փոխգործակցությունը շարունակաբար հարստացվում է, ավելանում են նոր հարցեր: Այս մասին ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` շնորհակալություն հայտնելով պաշտոնական այցով Մոսկվա այցելելու հրավերի համար:
Նիդերլանդների և Թուրքիայի միջև հարաբերությունների լարման հետևանքով հոլանդական «Go Explore» տուրօպերատորը որոշում է կայացրել դադարեցնել համագործակցությունը «Թուրքական ավիաուղիներ» ավիափոխադրող ընկերության հետ: Այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհուրդը (ԱԱՊԽ) որոշում է ընդունել Դոնբասի հետ բեռնատար հաղորդակցության ժամանակավոր դադարեցման մասին։
Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Բերտ Կունդերսը հույս է հայտնել, որ Թուրքիայի հետ հարաբերություններում լարվածությունն առաջիկայում կթուլանա: Աս մասին հայտնում է BBC-ի թուրքական ծառայությունը:
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն անցած 25 տարիների ընթացքում ստացել են լիակատար դաշնակցային բնույթ՝ բառի իսկական իմաստով: Այս մասին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը: «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները մշտապես կառուցվել են շատ խորը արմատների վրա, որոնք գնում են դեպի դարերը, անցյալը: Այդպես էլ շարունակվում է նաև զարգացման ներկա փուլում»,- ասել է Վ. Պուտինը:
Թուրքիայի կողմից Նիդերլանդներին ֆաշիզմի մեջ մեղադրելու փորձերը «բացարձակապես կտրված են իրականությունից։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
Կրեմլի Մեծ պալատում մեկնարկել է պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Գերմանիայի և Նիդերլանդների հետ Թուրքիայի հարաբերություններում առաջացած լարվածության արդյունքում թուրք հաքերները հարձակում են իրականացրել տարբեր կազմակերպությունների թվիթերյան հաշիվների վրա:
Ադրբեջանցի փախստականները կարող են վերադառնալ ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն: