
France24-ը տեսանյութերի միջոցով ապացուցել է Սիրիայից վարձկանների ներգրավվածությունը ԼՂ հակամարտությանը

Ֆրանսիական France24 պարբերականն անդրադարձել է արդեն մեկ ամիս Լեռնայյին Ղարաբաղում ծավալվող ռազմական գործողություններին և հստակ քննված տեսանյութերի միջոցով ապացուցել հակամարտությանն Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Սիրիայից վարձաններ ներգրավելու մասին լուրերը։
Նշվում է, որ ցուցադրված տեսանյութերը վերլուծել են հատուկ լրագրողներ և աշխարհագրական դիրքի բացահայտման մասնագետներ, որոնք ապացուցել են վարձկանների ներկայությունը հակամարտության գոտում։
Առաջին տեսանյութը, որը թելեգրամյան հարթակում հայտնվել է սեպտեմբերի 25-ին, ցուցադրում է ուսումնական ճամբարում Ադրբեջան մեկնելուն պատրաստվող զինյալների։ Նշվում է, որ տեսանյութը նկարահանվել է Հալեպի հյուսիսային Հավար Քիլիս գյուղի մոտակա ռազմական ուսումնական ճամբարում, որը Թուրքիայի հետ Սիրիայի սահմանից ոչ հեռու է գտնվում։ Ճամբարը 2016 թվականին ստեղծվել է Սիրիական ազատ բանակի կողմից, իսկ դրա զինյալները հասցրել են 2017 թվականին Բաշար ալ-Ասադի ռեժիմի և «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարել։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։