Այս պահի դրությամբ 17 հայ ռազմագերի կա Ադրբեջանում. ՔԿ

«Այս պահի դրությամբ մենք ունենք 2 հարցաքննված ռազմագերիներ ադրբեջանական կողմից»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց  ՔԿ Քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը:

ՔԿ պաշտոնյան վստահեցրեց, որ ռազմագերիները  պահվում են բոլոր միջազգային մարդասիրական նորմերի պահպանմամբ, բժշկական օգնության ամենաբարձր մակարդակով ստանում են համապատասխան բժշկական օգնություն, նրանց 3-անգամյա սնունդը և մնացած բոլոր պահանջները ապահովված են:

«Նույնիսկ հարցաքննության ընթացքում նշեց, որ իրենք Ադրբեջանի Հանրապետությունում դժվար թե սրանից ավելի լավ վերաբերմունքի արժանանային»,- ասաց Ռաֆայել Վարդանյանը:

Ռաֆայել Վարդանյանը ներկայացրեց նաև Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին այս պահին մեր ունեցած տեղեկությունները.

«Ունենք այս պահի դրությամբ 17 հայ զինծառայողներ,  արդեն հաստատված տվյալներով՝ 17, և 2-ի մասով տվյալները ճշտվում են, որոնք Ադրբեջանում են գտնվում: Տվալները ճշտված են: Մենք աշխատում ենք ՄԻԵԴ-ում հայաստանյան ներկայացուցչության և ՊՆ-ի ռազմագերիների միջգերատեսչական հանձնաժողովի հետ և տվյալ անձանց նկատմամբ հրատապ միջոցներ կիրառելու, այսինքն՝  հայ զինծառայողների նկատմամբ հրատապ միջոցներ կիրառելու, որը վերաբերում է բժշկական օգնությանը, չխոշտանգելուն և այլն: Արդեն իսկ և՛ ՄԻԵԴ-ում հայաստանյան ներկայացուցչության, և՛ առանձին իրավապաշտպանների կողմից ներկայացվել են դիմումներ, որոնց մի մասը բավարարվել են և մնացածը գտնվում են ընթացքի մեջ, քննարկման փուլում»:

Այդ երկու քաղաքացին  զինվորականնե՞ր են, թե՞ քաղաքացիական բնակչության ներկայացուցիչներ՝ Ռաֆայել Վարդանյանը չհստակեցրեց, միայն հորդորեց հետևել առաջիկայում ՔԿ-ի տարածվող տեղեկությանը:

Տեսանյութեր

Լրահոս