
Լավրովն ինքնամեկուսացել է կորոնավիրուսի վարակակիրի հետ շփում ունենալու պատճառով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ինքնամեկուսացել է կորոնավիրուսի վարակակիրի հետ շփում ունենալու պատճառով:
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին լրագրողներին փոխանցել են ԱԳՆ-ից:
«Սերգեյ Լավրովը լինելու է ինքնամեկուսացման մեջ` Covid-19-ով վարակվածի հետ շփում ունենալով պայմանավորված: Նախորդիվ ծրագրված այցերն ու հանդիպումները տեղափոխվում են ավելի ուշ ժամանակահատված: Ինքնազգացողությունը լավ է»,- նշել են ԱԳՆ-ից: