Անցած գիշեր Ֆրանսիայի Լիզիեի, Կանի, Էվրյոյի կայարաններում շուրջ 1,5 հազար մարդ է հայտնվել արգելափակման մեջ ամպրոպների պատճառով, որոնք խախտել են գնացքների երթեւեկությունը:
Հնագիտության մասին նյութեր հրապարակող թուրքական կայքը անդրադարձել է Արցախի տարածքում Տիգրանակերտի շրջակայքում շարունակվող պեղումներին։
Առնվազն 131 մարդ է զոհվել Ինդոնեզիայի Լոմբոկ կղզու շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) Հյուսիսային Կիվուի նահանգում գրանցվել է էբոլա վիրուսի չափազանց վտանգավոր «զաիրյան մանրէահիմքը», որն աչքի է ընկնում բարձր մահացությամբ:
Պայթյուն է որոտացել Իրանի մայրաքաղաքի «Էնգելաբ» մարզական համալիրում, ինչի հետեւանքով զոհվել է երեք բանվոր, որոնք գտնվում էին կաթսայանոցում:
Սալվադորի նախկին նախագահ Անտոնիո Սական եւ նրա կառավարության երկու նախկին նախարարներ՝ Խուլիո Ռանկը եւ Սեսար Ֆունեսը, իրենց մեղավոր են ճանաչել փողերի լվացման եւ շուրջ 301 միլիոն դոլարի յուրացման մեջ:
Վենեսուելական ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Կոլումբիայում ապրող Խուլիո Բորխեսը, բեմադրված ֆարս է որակել մահափորձը երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ։
Ճապոնիայի Տիբայի պրեֆեկտուրայի (գտնվում է Տոկիոյի հարեւանությամբ) Մոբարա ավանի 90 հազար բնակիչների օգոստոսի 8-ին հանձնարարվել է տարհանվել մոտեցող «Շանշան» թայֆունի պատճառով:
Բիշքեկի քաղաքային քենեշի (խորհրդի) պատգամավորները օգոստոսի 8-ին կայացած արտահարթ նստաշրջանի ընթացքում Ղրղզստանի մայրաքաղաքի ղեկավար են ընտրել միակ թեկնածուին՝ Ազիզ Սուրաքմաթովին, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ընդդիմության առաջնորդներից մեկին՝ Խուլիո Բորխեսին, մեղադրել է օգոստոսի 4-ին իր դեմ չհաջողված մահափորձին մասնակից լինելու մեջ։
Սիրիայի ռազմաօդային ուժերն օգոստոսի 7-ին Էս Սուվեյդայի նահանգում գրոհել են «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման ահաբեկիչների վրա եւ ոչնչացրել 70-ից ավելի զինյալների:
ԱՄՆ-ի իշխանությունները հրապարակել են Չինաստանից ներմուծվող այն ապրանքների ցանկը, որոնցից Միացյալ Նահագների մաքսատունն օգոստոսի 23-ից տարեկան կհարկի 16 միլիարդ դոլար գումարի մաքսեր:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ աշխարհը հոգնել է տարբեր հարցերի նկատմամբ ԱՄՆ-ի միակողմանի մոտեցումից:
Ստամբուլում գործող Հրանտ Դինքի հիմնադրամը հրապարակել է տարբեր էթնիկ և կրոնական խմբերի դեմ թուրքական մամուլում ատելության դրսևորումների վերլուծությանը նվիրված իր հերթական զեկույցը։
Թուրքիայի ազգայնական նորաստեղծ «İYİ» կուսակցության շարքերը գնալով նոսրանում են։ Նախօրեին հայտնի է դարձել, որ հրաժարական է տվել կուսակցության հիմնադիրներից, Թուրքիայի պատմագիտական ընկերության նախկին նախագահ, Հայոց ցեղասպանությունը ժխտող, Յուսուֆ Հալաչօղլուն։ Նրա հետ միասին հեռացել են կուսակցության անդամներ Օզջան Յենիչերին և Նևզեթ Բորը։ Կազմակերպված մամուլի ասուլիսում վերոնշյալ անձինք չեն հայտնել, թե ինչ պատճառով են լքում նորաստեղծ կուսակցության շարքերը։ Նրանց […]
«Եվ ինչն է վտանգավորը, որ այս անգամ այդ իրավիճակը կարող է տարածվել նաև հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով Նախիջևանից, որտեղ Թուրքիան ու Իրանը շահեր ունեն, Հայաստանի սահմանն արդեն ՀԱՊԿ տարածք է»:
Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիան մերժել է Հայաստանում վերսկսել ծրագիրը, քանի որ Հայաստանն արդեն, ըստ Համաշխարհային բանկի 2018 թվականի հուլիսի 1-ի զեկույցի, համարվում է «բարձր-միջին» եկամուտ ունեցող երկիր։
Լիբանանի նախագահ Միշել Աունը հոկտեմբերին կայցելի Հայաստան։
Ճապոնիայի կառավարությունը քննարկում է 2020 թվականին Տոկիոյում Օլիմպիական խաղերի անցկացման ժամանակամիջոցում ամառային ժամանակի անցնելու հնարավորությունը:
Թուրքիայի Ազգային ժողովի «Հանրապետական ժողովրդական կուսակցության» (ՀԺԿ-CHP) պատգամավոր Մահմութ Թանալը, չնայած դիվանագիտական անձնագրի առկայությանը, Գերմանիա մուտք գործելիս դժվարություններ է ունեցել:
Մայիսից մինչեւ օգոստոս Ճապոնիայի ռեկորդային թվով բնակիչներ են հոսպիտալացվել շոգի պատճառով: Օգոստոսի
Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու մասին ԱՄՆ նախագահի որոշումը սպասելի էր:
Կալիֆոռնիայում մոլեգնող անտառային հրդեհի տարածքը գերազանցել է 1148 քառակուսի կիլոմետրը, այն խոշորագույնն է դարձել ամերիկյան այդ նահանգի արդի պատմության մեջ:
3D-տպիչով ստեղծված բնակելի շենքերը կներկայացվեն արդեն 2019 թվականին:
Թուրքական մամուլը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին հայտնում է, որ Թուրքիան և ԱՄՆ-ն նախնական համաձայնության են եկել 2 երկրների միջև ծագած լարվածությունը կարգավորելու հարցում:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն օգոստոսի 7-ին հասարակայնությանը հղած ուղերձում նշել է չորս հանգուցային պատճառներ, թե ինքն ինչու է փորձում լուծել Կոսովոյի հարցը եւ թե ինչու է դա անհրաժեշտ անել հնարավորինս շուտ:
Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանի տարածքում անվտանգության ծառայությունները հատուկ գործողություն են անցկացնում այն բանից հետո, երբ տեղեկատվություն է ստացվել, թե մուտքի հատուկ իրավունքներ չունեցող մարդը թափանցել Է անվտանգության գոտու տարածք:
Տոկիոյի բժշկական համալսարանի ղեկավարությունը օգոստոսի 7-ին ներողություն է խնդրել ընդունելության քննությունների ժամանակ իրենց դիմորդների գնահատականների հետ կապված մեքենայությունների՝ աղջիկների միավորներն իջեցնելու եւ դրամական փոխհատուցման դիմաց առանձին դիմորդների միավորները բարձրացնելու համար:
Գերմանական ավտոմոբիլային ընկերությունների Daimler խումբը հայտարարել է, որ Իրանում իր գործունեությունը դադարեցնում է այս երկրի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների վերականգնման կապակցությամբ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այն ձեռնարկատերերը, որոնք աշխատում են Իրանի հետ չեն կարողանա միաժամանակ բիզնես վարել Միացյալ Նահանգների հետ այն բանից հետո, երբ Վաշինգտոնը վերականգնել է պատժամիջոցները Թեհրանի դեմ: