ՌԴ ԱԽ քարտուղարն ԱՄՆ-ին կասկածում է Ռուսաստանի հետ սահմանի մերձակայքում կենսաբանական զենք ստեղծելու համար
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը ենթադրում է, որ Ռուսաստանի հետ սահմանին կարող են գործել կենսաբանական զենք ստեղծող լաբորատորիաներ: Այս մասին նա հայտարարել է «Կոմերսանտ» պարբերականին տված հարցազրույցի ժամանակ:
«Ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ աշխարհում ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող ավելի ու ավելի շատ բիոլաբորատորիաներ են ավելանում: Եվ տարօրինակ զուգադիպությամբ ՝ հիմնականում Ռուսաստանի և Չինաստանի սահմանների մոտակայքում»,- ասել է Պատրուշևը:
Նրա խոսքերով` այն երկրների իշխանությունները, որտեղ գտնվում են լաբորատորիաները, չգիտեն, թե ինչ է կատարվում նման հաստատություններում:
«Մեզ ասում են, որ մեր սահմանների մոտ գործում են խաղաղ սանիտարահամաճարակային կայաններ, բայց ինչ-ինչ պատճառներով դրանք ավելի շատ հիշեցնում են Մերիլենդ նահանգի «Դեթրիկ»-ը, որտեղ ամերիկացիները տասնամյակներ շարունակ աշխատում են ռազմական կենսաբանության ոլորտում»,-ասել է Պատրուշևը:
Նա ավելացրել է, որ հարակից տարածքներում հայտնաբերվում են այս տարածքի համար ոչ բնորոշ հիվանդությունների բռնկումներ:
Հարցին, թե կարծում է արդյոք, որ ամերիկացիները կենսաբանական զենք են մշակում այս լաբորատորիաներում, Պատրուշևը պատասխանել է.«Կան հիմքեր մտածելու. Որ դա հենց էտպես է»:
Ռուսաստանը, իր հերթին, մտադիր է համաձայնագրեր կնքել հետխորհրդային երկրների հետ կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցության մասին, հավելել է Անվտանգության խորհրդի քարտուղարը:
Պատրուշևը չի մանրամասնել, թե հստակ ինչ օբյեկտների մասին է խոսքը: