
Հինգ մարդ է զոհվել ԱՄՆ-ի հարավ -արևելքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով

Առնվազն հինգ մարդ է զոհվել, այդ թվում երկու երեխա, Հարավային Կարոլինայի նահանգի Ռոք Հիլ քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով: Այդ մասին հաղորդել է Fox 13 հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանության հայտարարությունը:
Իրավապահ մարմինների աշխատակիցներն ապրիլի 7-ի երեկոյան մեկնել են կանչի բնակելի տանը մի քանի զոհվածների մասին հաղորդումից հետո:
Գտել են հինգ մարդու՝ տարեց զույգի, նրանց թոռնիկների եւ նրանց տանն աշխատող տղամարդու մարմինները՝ հրազենային վերքերով: Նշվում է, որ հետաքննությունը շարունակվում է:
Յորքի օկրուգի ոստիկանության Twitter-ում նշված է, որ կասկածյալին հաջողվել է հայտնաբերել հանցագործության վայրից ոչ հեռու գտնվող տանը: Նրա հետագա ճակատագրի մասին տեղեկատվություն չեն հայտնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: