«Ցեղասպանության ճանաչումը մեզ ոչինչ չի տալիս. ԱՄՆ-ը նպատակն է՝ կարգի հրավիրել Էրդողանին. ցավում եմ, որ մենք սա չենք հասկանում և ապրում ենք քաղաքական ռոմանտիզմի ազդեցության տակ». Տիգրան Սարուխանյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ Տիգրան Սարուխանյանն է:

Ցեղասպանագետ Տիգրան Սարուխանյանը, ով երկար տարիներ զբաղվել է ցեղասպանության հարցերով, համոզված է.

  • Մենք ինքներս ենք նպաստել, որպեսզի արտաքին ուժերը մեր երկրում զբաղվեն ապազգային և հակապետական գործունեությամբ:
  • 1994-ին, մեր հաղթանակից հետո միայն զինադադար կնքելուց հետո մենք հնարավորություն տվեցինք թշնամուն պատրաստվել նոր պատերազմի:
  • Հայոց ցեղասպանությունը կազմակերպվել է նաև գերմանական իշխանությունների թույլտվությամբ և անմիջական մասնակցությամբ:
  • Ցեղասպանության ճանաչումը մեզ ոչինչ չի տալիս. ԱՄՆ-ը նպատակն է՝ կարգի հրավիրել Էրդողանին. ցավում եմ, որ մենք սա չենք հասկանում և ապրում ենք քաղաքական ռոմանտիզմի ազդեցության տակ:

  • Եթե մեր քաղաքացին սեփական երկրում այնքան դժբախտ է, որ պատրաստ է քիրվայություն անել հարևանի հետ՝ միայն թե ստամոքսը դատարկ չլինի, ուրեմն մենք մեղավոր ենք:
  • Թուրքիայի հետ սահմանների բացումը համարում եմ լուրջ սպառնալիք հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար:
  • Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման նպատակը պետք է լիներ ոչ թե ճանաչումը, այլ ուժեղ պետության ստեղծումը:
  • Սյունիքը միշտ եղել է ուռուցք թուրքական օրգանիզմում, որը սպառնում է նրա իղձերի իրականացմանը:
  • Փաշինյանի այցը Սյունիք պրովոկացիա էր՝ կոնկրետ նպատակով:
  • Նիկոլ Փաշինյանն այսօր որևէ հարց չի լուծում, իրեն կառավարում են դրսի ուժերը, մեր փոխարեն մեր հարցերը լուծում են գերտերությունները՝ կուլիսային բանակցություններում:
  • Մենք միջնադարյան քաղաքական ռոմանտիզմից չենք հասունացել, իսկ մեր հարցերը լուծում են բոլորը՝ բացի մեզնից:
  • 2018 թվականից հետո Նիկոլ Փաշինյանի մարտնչող հայտարարությունները երկիրը հասցրեցին այս վիճակին:
  • Նիկոլ Փաշինյանը երկիրը կանգնեցրեց սոցիալ-տնտեսական սարսափելի վիճակում:
  • Ազգային անվտանգության ծառայությունը պետք է շահագրգռված լինի երկրի, ոչ թե վարչապետի անվտանգությունը պահպանելու հարցերով:
  • Նիկոլ Փաշինյան, քո երեսին ասում են այն, ինչ ճշմարտությունն է և դրա համար պետք չէ մարդկանց դատել:

Տեսանյութեր

Լրահոս