Բաժիններ՝

Թուրքիայի նախագահը նամակ է հղել Պոլսո Հայոց պատրիարքին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, չհամակերպվելով սեփական պետության անցյալի հետ, կրկին խուսափել է ցեղասպանություն անվանել 1915թ. Օսմանյան Թուրքիայի կողմից ծրագրված և իրականացված հայերի կոտորածները:

Թուրքիայի նախագահը Պոլսո Հայոց պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանին ուղղված նամակում նշել է, որ հարգում է Առաջին աշխարհամարտի դժվարին ժամանակներում զոհ դարձած հայերի հիշատակը:

«Հարգում եմ Օսմանյան պետությունում Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին ժամանակներում զոհ դարձած հայերի հիշատակը, ցավակցում եմ նրանց թոռներին»,- ասված է հաղորդագրությունում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի` Պոլսո Հայոց պատրիարքին ուղղված նամակը հաջորդել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս