Բաժիններ՝

ԵԽ անդամը Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդի նախագահներին կոչ է արել քայլեր ձեռնարկել ցեղասպանության ճանաչման համար

Եվրոպական խորհրդարանի անդամ Էմանուել Ֆրագկոսը («Եվրոպական պահպանողականներ և բարեփոխիչներ» ECR, Հունաստան) նամակ է հղել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ կոչ անելով կոնկրետ քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանության ճանաչման և Ադրբեջանի կողմից հայ գերիների վերադարձի ուղղությամբ:

Նա նամակում, մասնավորապես, գրել է. «Այսօր հայերին աջակցության այլ բառեր պետք չեն: Տիկին նախագահ, պարոն նախագահ, մենք ձեզ կոչ ենք անում՝ առաջին՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ գործողությունները, որպեսզի անդամ պետությունները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը….երկրորդ՝ միջամտել՝ հօգուտ բոլոր ռազմագերիների անհապաղ և անվերապահ ազատման, որոնք վերջին պատերազմից հետո անօրինական կերպով շարունակում են մնալ Ադրբեջանում և երրորդ՝ գործողություն ձեռնարկել, որպեսզի ԱՄՆ-ն արգելափակի SpaceX- ից թուրքական արբանյակի արձակումը՝ օպտիմալացնելու թուրքական ռազմական ագրեսիաների ներուժը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս