«Պատահականություններ մեծ քաղաքականության մեջ չե՛ն լինում»․ Դերենիկ Խաչատրյան

«Լույս» հիմնադրամի անվտանգության ու արտաքին հարցերով փորձագետ Դերենիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատահականություննե՞ր մեծ քաղաքականության մեջ, չե՛ն լինում…

Ամերիկահայ համայնքի` առաջին հերթին կարևոր և ավանդական ինստիտուցիոնալ կառույցների երկարամյա և հետևողական աշխատանքը տվեց իր արդյունքը, որին, անշուշտ, նպաստեցին նաև աշխարհաքաղաքական իրողությունները։

Արձանագրենք, որ այսպիսով ամերիկահայ համայնքի պայքարը ոչ թե ավարտվում, այլ թևակոխում է նոր և ավելի վճռական փուլ` ջանքերը կենտրոնացնելով Արցախի հարցի արդար կարգավորման և պահանջատիրության ուղղությամբ։

Սա նաև ազդակ է մեր երկրում պարտվողականությունը խրախուսող և ազգային նպատակները կասկածի տակ դնող որոշ էլեմենտների համար, որ հետևողական և սկզբունքային աշխատանքը կարող է արդյունք տալ, բայց ոչ երբեք անվճռականությունն ու ուխտադրժությունը։

Մնում է վերականգնել վերջին տարիներին քայքայված պետական ինստւտուտները և ազգային նպատակների ու իղձերի իրականացման գործընթացը կրկին դնել ինստիտուցիոնալ հունի մեջ։

Չմոռանալ նաև, որ պատահականություններ մեծ քաղաքականության մեջ չե՛ն լինում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930