Հնդկաստանում կորոնավիրուսով վարակման 40.000 դեպք են արձանագրել մեկ օրում
Հնդկաստանի առողջապահության նախարարությունն անցած օրն արձանագրել է կորոնավիրուսով ախտահարման 40 134 նոր դեպք: Ինչպես օգոստոսի 2-ին հայտնել է երկրի առողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարարությունը, համավարակի ընթացքում երկրում վարակվածների քանակը հասել է 31 695 958-ի։
Ինչպես նշում է գերատեսչությունը, արդեն վեցերորդ օրն անընդմեջ երկրում արձանագրում են 40 հազարից ավելի նոր ախտահավածներ: Հիվանդացության կորը կրկին վեր է բարձրացել հուլիսի 27-ից հետո, երբ Հնդկաստանի առողջապահության նախարարությունը 29 689 հիվանդացած է հայտնաբերել 24 ժամում, ինչը դարձել է ամենացածր ցուցանիշը մարտի 17-ից ի վեր:
Վերջին օրը Հնդկաստանում կորոնավիրուսային վարակի հետ կապված մահացու վախճանների թիվն աճել է 422-ով եւ հասել 424 773-ի: Օգոստոսի 2-ի առավոտվա դրությամբ երկրում բուժում է անցնում 413 718 հիվանդ, ինչը 2 766-ով ավելի է, քան մեկ օր առաջ: Հայդարաբադում եւ Քանփուրում Հնդկաստանի տեխնոլոգիական ինստիտուտների մասնագետներն օգոստոսի 2-ին տարածել են հետազոտության տվյալներ, որտեղ նշում են, որ ախտահարվածների թվի աճը կարող է վկայել հիվանդացության նոր ալիքի մասին, որի առավելակետին կարելի է սպասել հոկտեմբերին:
Ըստ այդ գնքահատումների, որոնք բերում է Outlook հանդեսը, Հնդկաստանում կորոնավիրուսի նոր՝ երրորդ ալիքը, հավանաբար կլինի ընդգրկմամբ ավելի փոքր երկրորդ ալիքի համեմատությամբ:
Հենվելով համավարակի մաթեմատիկական մոդելի վրա՝ հետազոտողները կարծում են, որ դրական սցենարի դեպքում օրական թվի առավելակետի պահին երկրում հիվանդների թիվը կկազմի օրական շուրջ 100 հազար, իսկ բացասականի դեպքում՝ օրական շուրջ 150 հազար:
Ներկայումս Հնդկաստանն զբաղեցնում է աշխարհում երկրորդ տեղը վարակվածների հայտնաբերված թվով՝ զիջելով ԱՄՆ-ին, եւ մահացությամբ երրորդ տեղն՝ այդ ցուցանիշով զիջելով ԱՄՆ-ին եւ Բրազիլիային, հաղորդել է ՏԱՍՍ-ը: