Բաժիններ՝

Աֆղանստանի բանակը վերջին օրը ոչնչացրել է ավելի քան 450 թալիբների

Աֆղանստանի պաշտպանության եւ անվտանգության ազգային ուժերի (ԱՊԱԱՈՒ) ստորաբաժանումներն անցած օրը ոչնչացրել են «Թալիբան» շարժման 455 զինյալների եւ վիրավորել 232-ին: Այդ մասին հայտնել է Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը Twitter-ի իր էջում:

Բանակը կատաղի մարտեր էմղում Նագանհարի, Փաքթիայի, Փաքթիքայի, Լոգարի, Քանդահարի,Հերաթի, Ֆարյաջի, Ջաուզջանի, Բալխի, Սամանգանի, Հիլմենդի, Թահարի, Քունդուզի, Բալղանի եւ Քապիսայի նահանգներում: Առանձնապես լարված պայքար է ծավալվում Հերաթ քաղաքի՝ Աֆղանստանի՝ մեծությամբ երրորդ բնակավայրի համար, որտեղ թալիբները մտել են կենտրոնական թաղամասեր: ԱՊԱԱՈՒ-ն շտապ Հերաթ են ուղարկել հատուկ նշանակության զորակազմի ջոկատներ որպես օգնական ուժեր:

Գիշերը հետ է մղվել քաղաքի բանտը գրոհելու փորձը: Ապրիլի սկզբին «Թալիբան» շարժումը վերահսկողության տակ էերցրել հինգ երկրների՝ Իանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, ՉԺՀ-ի եւ Պակիստանի հետ սահմանների երկայնքով Աֆղանստանի շրջանները՝ արեւմտյան կոալիցիայի զորքերի դուրսբեման ֆոնին: Ինչպես հայտարարել է Աֆղանստանի զինված ուժերի նոր հրամանատար գեներալ Վալի Մոհամադ Ահմաձայը, բանակի համար առաջնահերթություն է երկրի հիմնական քաղաքների, սահմանային անցումների եւ խճուղիների պաշտպանությունը թալիբներից:

Նրա խոսքով՝ թալիբների պարագլուխները մտադիր են նախ կտրել հիմնական ճանապարհները, որոնցով կատավրում է ապրանքների մատակարարումը, իսկ այնուհետեւ հարձակում ծավալել քաղաքների եւ շրջանների վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս