
ԱՄՆ-ն վերսկսում է անօրինական միգրանտների արագացված արտաքսումն իրենց հայրենիք

ԱՄՆ-ի կառավարությունը վերսկսել է արագացված ընթացակարգով Կենտրոնական Ամերիկայից անօրինական միգրանտներին հայրենիք արտաքսելու գործընթացը: «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը:
Նշվում է, որ հուլիսի 30-ին Տեխաս նահանգից իրականացվել է արտաքսման երկու թռիչք: Առաջին ինքնաթիռը մեկնել է Գվատեմալա, երկրորդը՝ Հոնդուրաս: Ընդհանուր առմամբ, այդ թռիչքներով ԱՄՆ-ից արտաքսվել է 73 մարդ: Հիմնականում նրանք ընտանիք չունեցող անձինք ենք:
Ի սկզբանե, պլանավորվում էր արտաքսել 147 մարդու, սակայն որոշների դեպքում գործընթացը հետաձգվել է կորոնավիրուսի թեստի դրական պատասխանի պատճառով: