
Կալիֆոռնիայում չորս մարդ է զոհվել ուղղաթիռի կործանման հետևանքով

Չորս մարդ է զոհվել օգոստոսի 1-ին Կալիֆոռնիայի հյուսիսում ուղղաթիռի կործանման հետեւանքով: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ Robinson R66 ութթաղիռը վթարի է ենթարկվել տեղական ժամանակով 13:15-ին (Երեւանի ժամանակով 00:15-ին) Սակրամենտո քաղաքից դեպի հյուսիս: Ուղղաթիռում եղել է չորս մարդ, նրանք բոլորը զոհվել են: Պատահարի պատճառի եւ զոհվածների մասին տեղեկատվություն առայժմ չեն հայտնում:
Աղետի հանգամանքների հետաքննությամբ զբաղվում են Դաշնային ավիացիոն վարչությունը եւ ԱՄՆ-ի Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: