
Սիրիայի նախագահը վարչապետին լիազորել է նոր կառավարություն ձևավորել

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կիրակի օրը վարչապետի պաշտոնակատար Հուսեյն Արնուսին լիազորել է ձևավորել նոր կառավարություն այն բանից հետո, երբ երկրում անցկացվել են նախագահական ընտրություններ և Ասադը վերընտրվել է պետության ղեկավարի պաշտոնում: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Հանրապետության նախագահի թիվ 206 հրամանագրով Հուսեյն Արնուսը լիազորված է ձևավորել նոր կառավարություն», – ասվում է Սիրիայի նախագահի հրամանագրում: