Բաժիններ՝

Հենանի նահանգում հեղեղումների զոհերի թիվը հասել է 302-ի

Չինաստանի Հենանի կենտրոնական նահանգում տեղատարափ անձրեւների հարուցած հեղեղումների հետեւանքով զոհվածների թիվը հաբսել է 302-ի, 50 մարդ անհայտ կորել է: Օգոստոսի 2-ին այդ մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։

Ավելի վաղ արտակարգ իրավիճակների տարածաշրջանային ծառայությունը տեղեկացրել էր 99 զոհերի մասին:

Հուլիսի 16-ին Հենանի նահանգում մոլեգնել են տեղատարափ անձրեւներ, որոնք հարուցել են հորդացումներ եւ հեղեղումներ: Հուլիսի 29-ին տարածաշրջանի իշխանությունները հայտնել են, որ տարերային աղետից տուժել է նահանգի գրգեթե 14 միլիոն բնակիչ: Ջրի հոսքերը իրենց տակ են առել ավելի քան 1 միլիոն հեկտար գյուղատնտեսական հանդակներ, ինչպես նաեւ քանդել կամ վնասել են 840 հազար բնակելի շենքեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031