Բաժիններ՝

Գրենլանդիայում սառցե ծածկույթի զանգվածային հալոցք է տեղի ունենում

Գրենլանդիայում անսովոր տաք ջերմաստիճանի պատճառով սառցե ծածկույցի զանգվածային հալոցք է տեղի ունենում: Հուլիսի 28-ից սկսած ամեն օր մոտ 8 մլրդ տոննա սառույց է հալչում:

Ինչպես հայտնում է DW.com, այս ցուցանիշը կրկնակին է, քան սովորաբար գրանցվում է ամառվա ամիսներին: Դանիական օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ Գրենլանդիայի հյուսիսում օդի ջերմաստիճանը բարձր է 20 աստիճան տաքությունից՝ ըստ Ցելսիուսի, ինչը ավելի քան երկու անգամ գերազանցում է տարվա այս ժամանակահատվածի միջին վիճակագրական նորման:

Հուլիսի 29-ին Գրենլանդիայի օդանավակայանում արձանագրվել է ուսումնասիրությունների պատմության ընթացքում ամենաբարձր ջերմաստիճանը՝ +23.4 աստիճան՝ ըստ Ցելսիուսի:

Սառցադաշտերի ռեկորդային հալոցքներ Գրենլանդիայում նկատվել են նաև 2019 թվականին. այդ ցուցանիշները դեռևս չեն գերազանցվել:

Գրենլանդիայում սառցաշերտի մակերեսը կազմում է 1.8 մլն քառ. կմ: Չափսերով այն երկրորդ ամենամեծ սառցադաշտն է աշխարհում՝ Անտարկտիդայից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս