
Մոսկվայում եղանակային վտանգի նարնջագույն մակարդակ է հայտարարվել

Մոսկվայում շոգի պատճառով եղանակային վտանգավորության նարնջագույն մակարդակ է հայտարարվել: Այս մասին, ըստ РБК-ի՝ հայտնել է ՌԴ Հիդրոմետկայանը:
«Շատ բարձր ջերմաստիճան է: Նախազգուշացման ժամանակահատվածն է օգոստոսի 2-ի 11:00-ից մինչև 18:00-ն: Տեղ-տեղ սպասվում է ուժեղ շոգ, + 30 աստիճան` ըստ Ցելսիուսի»,- ասվում է կենտրոնի հաղորդագրության մեջ:
Հիդրոմետկայանից հավելել են, որ 09:00-ից մինչև 21:00-ն մայրաքաղաքում սպասվում է ուժեղ քամի` 17 մ/վայրկյան արագությամբ և ամպրոպ: