Բաժիններ՝

Իսրայելի նախագահը պետական այցով ժամանել է Թուրքիա

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը մարտի 9-ին պետական այցով ժամանել է Անկարա: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Սա Իսրայելի նախագահի առաջին այցն է Թուրքիա 2008 թվականից ի վեր։

Իսրայելի առաջնորդին դիմավորել են Թուրքիայի նախագահի աշխատակազմի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։

Նախատեսվում է Իսրայելի և Թուրքիայի նախագահների երկկողմ ապա ընդլայնված կազմով հանդիպումները, որից հետո նրանք հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Կողմերը քննարկելու են երկու երկրների համագործակցության վիճակն ու հեռանկարները։

Մարտի 9-ի երեկոյան Իսրայելի նախագահը Անկարայից մեկնելու է Ստամբուլ, որտեղ մարտի 10-ին նախատեսված է նրա հանդիպումը Թուրքիայի հրեական համայնքի անդամների հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031