ՌԴ նավահանգիստներում գտնվող թուրքական նավերը կվերադառնան Թուրքիա
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը խոսել է Ռուսաստանի Դաշնության նավահանգիստներում գտնվող թուրքական նավերի վերադարձի մասին, ինչպես նաև մանրամասներ հայտնել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ ունեցած հեռախոսազրույցից: Այս մասին հայտնում է Hurriyet-ը:
Աքարը հայտնել է, որ Շոյգուի հետ հեռախոսազրույցն անցել է շատ կառուցողական և արդյունավետ մթնոլորտում:
«Գլխավոր հարցը եղել է զինադադարի րոպե առաջ հաստատումը, խաղաղության հաստատումը: Մենք այնտեղ (խմբ. նկատի ունի ՌԴ-ում) երկու ինքնաթիռ ունենք: Միևնույն ժամանակ ռուսական նավահանգիստներում նավեր ունենք: Ցանկանում ենք, որ րոպե առաջ ծրագրված և անվտանգ կերպով դրանք գան Թուրքիա: Առաջիկա ժամերին, օրերին այս հարցով դրական զարգացումներ ենք սպասում»,- ասել է թուրք նախարարը:
Աքարը նշել է, որ թուրքական նավեր կան նաև ուկրաինական նավահանգիստներում: