Բաժիններ՝

Թուրքիայում արգելվել է քրդերեն թատերախաղի բեմադրումը

Շերմոլա թատերախումբը, որը քրդերեն պիեսներ և թատերախաղեր է ներկայացնում, հայտնում է, որ իրենց «Մեմ և Զին» պիեսն առանց որևէ հիմնավորման չեղարկվել է Թուրքիայի Ջիզրեի շրջանի նահանգապետարանի կողմից։

Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ թատերախումբը գրառում է արել Twitter-ում՝ նշելով, որ ներկայացումը կայանալու էր մարտի 12-ին՝ Ջիզրեի հայնքապետարանի մշակույթի կենտրոնում։

Նշվում է, «Մեմ և Զին» պիեսի համար օրեր է՝ ինչ սկսվել են նախապատրաստական աշխատանքները, տեղեկատվական գրքույկներ, հրավիրատոմսեր են բաժանվել Ջիզրեում։

Թատերախմբի հաղորդմամբ՝ ավելի վաղ հիշյալ պիեսը 13 անգամ բեմադրվել է Թուրքիայի հարավ-արևելյան քրդաբնակ շրջաններում (Բաթման, Դիարբեքիր, Ուրֆա, Քըզըլթեփե)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031