ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավաստել է, որ 2020 թվականին նախագահական ընտրությունների կգնա փոխնախագահ Մայք Փենսի հետ տանդեմով:
Միացյալ Նահանգները գաղտնի բանակցություններ են սկսել Վենեսուելայի Սոցիալիստական կուսակցության առաջնորդներից մեկի՝ Դիոսդադո Կաբելիոյի հետ: Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավաստել է, որ հավանություն է տվել Տայվանին F-16 կործանիչների վաճառքի գործարքին՝ չնայած Չինաստանի կողմից բողոքներին:
ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1992-ի օգոստոսին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ու Սենատը համատեղ ընդունեցին «Ազատության աջակցության ակտ» օրենքը, որով նախատեսվում էր օժանդակել Ռուսաստանին և նորանկախ մյուս պետություններին՝ ստեղծելու դեմոկրատական կառավարման մոդել և ազատական տնտեսություն:
Աֆղանստանից Թուրքիա ապօրինի միգրացիան հետզհետե ինտենսիվանում է։ 2019թ․ առաջին 7 ամիսների ընթացքում այս երկրից 76․898 մարդ է ներգաղթել Թուրքիա։
Եվրամիության (ԵՄ) վիճակագրական ծառայությունը՝ Eurostat-ը, հրապարակել է «Կայուն քաղաքներ ու հասարակություններ» զեկույցը: Զեկույցից պարզ է դարձել, որ կյանքի որակի շարք ցուցանիշներով Թուրքիան վերջին տեղում է Եվրոպայում:
ING Group նիդեռլանդական ֆինանսական կոնգլոմերատի բրիտանացի վերլուծաբանները գտնում են, որ Մեծ Բրիտանիայում նոր համընդհանուր ընտրությունների անցկացման հավանականությունը՝ կապված Եվրամիությունից երկրի դուրս գալու հետ, կազմում է 40 տոկոս:
Այս տարվա հուլիսին միջին ջերմաստիճանն աշխարհում կազմել է Ցելսիուսի 16,7 աստիճան, ինչն ամենաբարձր ցուցանիշն է օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում:
Եվրոպայի խոշորագույն տուրօպերատորը՝ գերմանական TUI Group-ը, հայտնել է, որ Boeing-737 MAX ինքնաթիռների օգտագործումն արգելելու պատճառով եռամսյակային շահույթը, նախքան հարկերի եւ տոկոսների վճարումը (Ebit), նվազել է 85 տոկոսով:
Ռուսաստանը մյուս պետություններից առավել հաճախ է հիշատակվում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի թվիթներում:
Իրանը ցածրհարստացված ուրանի պաշարները հասցրել է 370 կիլոգրամի:
Գերմանիայի կառավարությունը 2018թ․ ընթացքում արտոնել է Թուրքիային 216 մլն եվրո ընդհանուր արժողությամբ երկակի նշանակության (և ռազմական, և քաղաքացիական) ապրանքների վաճառքը։
Վրացական ընդդիմադիր «Ռուսթավի-2» հեռուստաընկերության նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել է, որ հիմնել է նոր հեռուստաընկերություն՝ «Մտավարի արխի» (գլխավոր ալիք):
Թուրքիայում 2019թ․ 2-րդ եռամսյակում գործազրկության մակարդակը նախորդ տարվա նույն շամանակահատվածի համեմատ աճել է 3.1 տոկոսով՝ հասնելով 12․8 տոկոսի։ Այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) հրապարակված տվյալներից։
Օդեսայի «Տոկիո սթար» հյուրանոցում բռնկված ուժեղ հրդեհի զոհերի թվում հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը:
Սիրիայում անցկացվող բոլոր ռազմական գործողությունների համար պետք է նախապես թույլտվություն ստանալ պաշտոնական Դամասկոսի իշխանություններից։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ հերթական մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Էրդողանի՝ Եփրատի արևելքում նոր գործողություն սկսելու մտադրությանը:
Վրացական «MediaChecker» հարթակը ուսումնասիրել է վրացերեն, ռուսերեն և անգլերեն հրապարակումներով հանդես եկող «Կավկազ Պլյուս» (ge.kavkazplus.com) լրատվական կայքը (որը ի դեպ ներկայանում է որպես համակովկասյան հասարակական-քաղաքական առցանց թերթ) և վերլուծական քննության ենթարկել այնտեղ հրապարակվող նյութերը:
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին կոչ է արել ներկայումս «Լավ» (İYİ) կուսակցության անդամ հանդիսացող նախկին MHP-ականներին «վերադառնալ իրենց բույնը»։
Կառավարող Պահպանողական կուսակցության պատգամավորների թվից Մեծ Բրիտանիան Եվրամիության կազմում պահելու թունդ կողմնակիցները հնարավոր են համարել կոշտ Brexit թույլ չտալու ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինի պլանը պաշտպանելը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Դանիային պատկանող Գրենլանդիան գնելու հնարավորությունը: Այս մասին գրել է The Wall Street Journal-ը:
Թել Ավիվից Սանկտ Պետերբուրգ թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Կրասնոդարում ուղևորներից մեկի պատճառով, որը փորձել է գլխով կոտրել ինքնաթիռի պատուհանը:
Կուբայի մայրաքաղաքից 40 կմ դեպի արևելք գտնվող Սանտա-Կրուս-դել-Նորտե քաղաքում գտնվող ծովափում առնվազն հինգ մարդ դարձել է կայծակի հարվածի զոհ:
Քոբուլեթ սեւծովյան առողջարանային քաղաքում (Աջարիայի ԻՀ) փոքր եւ միջին հյուրանոցների սեփականատերերն օգոստոսի 16-ին բողոքի ակցիա են անցկացրել՝ հանրապետության իշխանություններին կոչ անելով իրենց փոխհատուցել այն նյութական վնասը, որն իրենց հասցվել է ՌԴ-ից զբոսաշրջիկների բացակայության պատճառով:
Հնդկաստանը մինչ այժմ խստիվ հետեւում էր իր զինանոցում առկա միջուկային զենքն «առաջինը չկիրառելու» քաղաքականությանը, սակայն կփոխվի արդյոք ապագայում այս հարցում երկրի դիրքորոշումը, «կախված Է հանգամանքներից»:
Գրենլանդիայի արտաքին գործերի նախարարությունը օգոստոսի 12-ին հայտարարել է, որ կղզին պատաստ է բիզնես վարել ԱՄՆ-ի հետ, բայց այն չի վաճառվում: Գերատեսչությունն այս կերպ է մեկնաբանել Գրենլանդիան՝ Դանիայի Թագավորության կազմում գործող ինքնավարությունը, գնելու հարցում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետաքրքրվածության մասին տեղեկատվությունը:
Իսրայելի ՆԳ նախարար Արիե Դերին ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ռաշիդե Թլաիբին թույլատրել է այցելել Իսրայել՝ հանդիպելու ազգականների հետ, քանի որ նա խոստացել է այցի ընթացքում չքարոզել Իսրայելին բոյկոտելու օգտին եւ պահպանել մյուս քաղաքական սահմանափակումները:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերության համալիրի հարցերով նախարար Ալեքսանդր Սուբոտինը Իրանի Իսլամական Հանրապետությունը դիտարկում է, որպես Մերձավոր Արևելք տանող դարպաս, որով հնարավոր կլինի այնտեղ հասցնել ԵԱՏՄ անդամ երկրների արտադրանքը:
Ղրղզստանում կալանք է դրվել երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի բոլոր հաշիվների վրա, որը 12 քրեական գործերի ֆիգուրանտ է: Այդ մասին այտնել է հանրապետության գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է Հյուսիսային Իրաքի Զափ շրջանում գտնվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հենակետերը։ Այդ մասին հաղորդում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Հոնկոնգում հակակառավարական ցուցարարներն անցել են նոր մարտավարության. նրանք սոցիալական ցանցերի եւ մեսենջերների միջոցով սկսել են կոչ անել ամբողջ քաղաքում բանկոմատներից զանգվածաբար հանել կանխիկ փողերը, ինչպես նաեւ սկսել տեղական արժույթը փոխարինել ԱՄՆ-ի դոլարով: