Դոդոնի կողմնակիցները ազդարարել են Քիշնեւում բողոքի հերթական ակցիայի մասին
Մոլդովայում ընդդիմադիր Սոցիալիստների կուսակցությունն ազդարարում է բողոքի հերթական ակցիայի մասին, այն տեղի կունենա հունիսի 16-ին: Այդ մասին հունիսի 15-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել են քաղկազմավորման գրասենյակում: Մոլդովան գարնան վերջին բախվել է գների աննախադեպ աճի: Այդ ֆոնին ընդդիմադիր կուսակցություններն անցկանցնում է բողոքի ակցիաներ:
Կոմունիստների եւ սոցիալիստների բլոկի պատգամավորները քանիցս վրդովմունք են հայտնել այն առնչությամբ, որ երկրում կառավարող «Գործողություն եւ համերաշխություն» կուսակցությունը բոյկոտում է ընդդիմության օրենսդրական նախաձեռնությունները:
«Մենք հայտարարել ենք սոցիալական անարդարության եւ քաղաքացիների անտանելի կենսապայմանների դեմ հերթական բողոքի մասին: Հունիսի 16-ին ժամը 10:00-ին հավաքվում ենք խորհրդարանի մոտ»,-ասել են Սոցիալիստների կուսակցության վարչակազմում: Վիճակագրության ազգային բյուրոն հայտարարել է, որ մայիսին միջին տարեկան գնաճը կազմել է 29,05 տոկոս:
Սննդամթերքի գներն աճել են 32,5 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը՝ 21,45 տոկոսով, իսկ բնակչությանը ցուցաբերվող ծառայություններինը՝ 35,27 տոկոսով: Ընդդիմությունը կառավարության ու «Գործողություն եւ համերաշխություն» կառավարող կուսակցության վրա է դրել երկրում տնտեսական ճգնաժամի համար պատասխանատվությունը: