Բաժիններ՝

ԿԺԴՀ-ն Չինաստանին խնդրել է վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը երկու երկրների միջև

ԿԺԴՀ-ի իշխանությունները դիմել են Չինաստանին՝ երկու երկրների միջեւ երկաթուղային հաղորդակցությունը վերկանգնելու խնդրանով, որն ապրիլի վերջից դադացրեցվել էր սահմանի երկու կողմերում կորոնավիրուսի սրընթաց տարածման պատճառով: Հունիսի 15-ին այդ մասին հաղորդել է ճապոնական The Asahi թերթը՝ վկայակոչելով ՉԺՀ-ի աղբյուրներ։

Նրանց տվյալներով՝ Փենյանը նախկինի պես վախենում է Չինաստանից վարակի տարածումից, սակայն նրան ավելի անհանգստացնում է պարենի եւ դեղորայքի աճող կարիքը: ԿԺԴՀ-ն առաջարկում է վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Յալուցզյան (Ամնոական) սահմանային գետի կամրջով:

Չինաստանի իշխանություններն, ինչպես հաղորդվում է, մտադիր են զգուշավորությամբ ուսումնասիրել այդ առաջարկությունը՝ երկյուղ կրելով ԿԺԴՀ-ի տարածքից վարակումների տարածումից: Երկու երկրների միջեւ գնացքների երթեւեկությունը դադարեցվել էր 2020 թվականի հունվարին՝ Փենյանի որոշմամբ, որն անհանգստացած էր ՉԺՀ-ում քովիդի համաճարակից: Այս տարվա հունվարին այն վերականգնվել էր, սակայն ապրիլի վերջին կրկին դադարել էր երկու երկներում կորոնավիրուսի տարածման իրավիճակի սրման պատճառով: Մասնավորապես, խիստ կարանտինային սահմանափակումներ էին սահմանվել Չինաստանի Դանդուն քաղաքում, որտեղից գետի վրա կամուջ է գցված դեպի ԿԺԴՀ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս