BRICS-ը և G20-ը ցանկանում են Ռուսաստանի հետ համագործակցել Արկտիկայի շուրջ. ՌԴ ԱԳՆ
BRICS-ի եւ G20-ի երկրները շահագրգռված են Արկտիկայում Ռուսաստանի հետ համագործակցությամբ՝ հաշվի առնելով տարածաշրջանում առկա տրանսպորտային հնարավորությունները: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի հատուկ հանձնարարությունների դեսպան, Արկտիկական խորհրդի ավագ պաշտոնատար անձանց կոմիտեի նախագահ Նիկոլայ Կորչունովը:
«Մենք արտատարածաշրջանային պետությունների հետ մշտապես խորհրդակցում ենք արկտիկական թեմատիկայի շուրջ: Գործնականում BRICS-ի բոլոր անդամ երկրները հետաքրքրություն են դրսեւորում, «Քսանյակի» շատ երկրներ հետաքրքրություն են դրսեւորում Ռուսաստանի հետ ամենատարբեր ուղղություններով համագործակցության հարցում: Դա հասկանալի է, քանի որ Արկտիկան գլոբալ քաղաքականության գործոն է դառնում կլիմայի պատճառով՝ բացելով տրանսպորտային հնարավորություններ»,-Կորչունովն ասել է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում: Պետերբուրգի հոբելյանական 25-րդ միջազգային տնտեսական համաժողովը Սանկտ Պետերբուրգում անցկացվում է հունիսի 15-ից մինչեւ 18-ը: ՌԻԱ Նովոստին հանդես է գալիս որպես համաժողովի լրատվական գործընկեր: