
G20-ի երկրները կստեղծեն հիմնադրամ ապագա համավարակների հակազդման համար. Ինդոնեզիայի ԱԳՆ

Քսանի խմբի երկրները կստեղծեն հատուկ հիմանադրամ, որը կօժանդակի միջազգային նախաձեռնությունը հնարավոր գլոբալ համավարակներին պատրաստ լինելու համար: Հունիսի 15-ին այդ մասին հաղորդում է The Straits Times թերթը։
«Մենք (G20 – ծանոթ. խմբ.) համաձայնության եկանք ստեղծելու ֆինանսական կառույց, որպեսզի համաշխարհային հանրակցությունն ավելի լավ պատրաստված լինի, եթե որեւիցե համավարակ տեղի ունենա ապագայում»,- մեջբերում է հրատարակությոնը Ինդոնեզիայի ատաքին գործերի նախարար Ռեատո Մարսուդիի խոսքը:
«Վերլուծելով բազմաթիվ հետազոտություններ՝ մենք հասկանում ենք, որ ներկայիս համավարակը վերջինը չի լինի, ուստի շատ կարեւոր է, որ միջազգայն հանրակցությունը հնարավորություն ունենա օպերատիվորն հակազդելու, որպեսզի չկրկնվի վերջին երկու տարվա իրադրությոնը»,- նշել է ԱԳ նախարարության ղեկավարը: Նախարարը նաեւ հիշեցրել է, որ «առողջապահության համընդհանուր ճարտարապետության ամրապնդումն այս տարի Քսանի խմբում Ինդոնեզիայի կառավարության երեք հիմնական թեմաներից մեկն է»: G20-ի գագաթնաժողովը կկայանա նոյեմբերին Բալի առողջարանային կղզում անմիջակա ձեւաչափով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: