
Մակրոնը հայտարարել է Ուկրաինայի հետ նոր բանակցությունների անհրաժեշտության մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ առաջացել է Ուկրաինայի հետ նոր բանակցություններ վարելու անհրաժեշտություն՝ պատասխանելով այս շաբաթ Կիեւ իր ուղեւորության հնարավորության մասին հարցին։ «Ես կարծում եմ՝ առաջացել է Ուկրաինայի հետ նոր քննարկման անհրաժեշտություն»,- ասել է Մակրոնը Ռումինիա կատարած այցի ժամանակ՝ նշելով, որ Եվրամիության շեմի մոտ աննախադեպ աշխարհաքաղաքական իրադրություն է ստեղծվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: