Բաժիններ՝

Ալժիրում բացվել է 53-րդ միջազգայն տոնավաճառը 20 երկրների ավելի քան 700 ընկերությունների մասնակցությամբ

Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Թեբունը հունիսի 13-ին երկրի մայրաքաղաքի Ցուցահանդեսների պալատում բացել է Ալժիրի 53-րդ միջազգային տոնավաճառը (FIA), որը տեղի է ունենում «Հանուն ռազմավարական գործընկերության» նշանաբանի ներքո եւ կտեւի մինչեւ հունիսի 17-ը: Տնավաճառին մասնակցում են ավելի քան 700 ընկերություններ 20 երկրներից: Այս տոնավաճառի պատվավոր հյուրն ԱՄՆ-ն է, հաղորդում է Algeria Press Service լրատվական գործակալությունը։

ԱՄՆ-ի տաղավար այցելության ժամանակ Թեբունը շփվել է ամերիկացի տնտեսական գործարկուների հետ՝ ընդգծելով «Ալժիրի ընկերությոնների հետ համագործակցության եւ գործընկերային հարաբերությունների հաստատման կարեւորությունը»:

ԱՄՆ-ն Ալժիրի տոնավաճառում ներկայացնում են այնպիսի հատվածների 35 ընկերություններ, ինչպիսիք են է էներգետիկան, շինարարությունը, գյուղատնտեսությունը, պարենային արդյունաբերությունը, հիդոտեխնիկան, շրջակա միջավայրը, ավիացիոն արդյունաբերությունը եւ կրթությունը: Պետության ղեկավարը նաեւ եղել է Ալժիրի տաղավարում, որտեղ ծանոթացել է ռազմական, մեքենաշինական եւ թեթեւ արդյունաբերության վիճակին եւ նվաճումներին, այն ընկերությունների գործունեությանը, որոնք մանագիտացած են էլեկտրոնիկայի եւ կենցաղային տեխնիկայի արտադրությունում: FIA տոնավաճառում մասնակիցների ճնշող մեծամասնությունն Ալժիրի ընկերություններն են, դրանց թիվը 530 է (147 պետական եւ 383 մասավոր):

Օտարերկրյա ընկերություններն ավելի քան 180 են: Միջոցառման հարթակներում կկազմակերպվեն գործարար հանդիպումներ եւ խորհրդաժողովներ, կքննարկվեն գործընկերության եւ Ալժիրում ներդրումների հարցերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս