Բաժիններ՝

Լլոյդ Օսթինը հաստատել է թալիբների կողմից ԱՄՆ քաղաքացիներին ծեծի ենթարկելու փաստերը

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Ներկայացուցիչների պալատի անդամների հետ հեռախոսազրույցում հաստատել է թալիբների կողմից ԱՄՆ քաղաքացիներին ծեծի ենթարկելու փաստերը: Ավելի վաղ նմանատիպ դեպքեր արձանագրվել են նաև Մեծ Բրիտանիայի և Հնդկաստանի քաղաքացիների նկատմամբ:

«Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Ներկայացուցիչների պալատի անդամների հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ ամերիկացիները Քաբուլում ծեծի են ենթարկվել թալիբների կողմից: Օսթինը դա անընդունելի է համարել», – ասել է «Fox»-ի թղթակիցը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավաստիացրել էր, որ Աֆղանստանում բոլոր ամերիկացիների անվտանգությունն ապահովված է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031