
«Թալիբան»-ն առաջիկայում կներկայացնի Աֆղանստանի կառավարման նոր համակարգը

«Թալիբան» ծայրահեղական շարժման ներկայացուցիչներն առաջիկա շաբաթների ընթացքում կներկայացնեն նոր քաղաքական համակարգը, որով կիրականացվի Աֆղանստանի կառավարումը: Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում ասել է շարժման ներկայացուցիչը:
«Իրավունքի, կրոնի և արտաքին քաղաքականության ոլորտների փորձագետները մտադիր են առաջիկա շաբաթների ընթացքում ներկայացնել երկրի կառավարման նոր համակարգը»,- ասել է նա՝ նշելով, որ այդ համակարգն ուղղված է լինելու երկրի բնակչության շահերի պաշտպանությանը:
«Թալիբան» շարժման ներկայացուցիչները հերքել են մասնակցությունը Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցած անկարգություններին՝ հայտարարելով, որ դրանց պատճառը տարհանման հստակ ծրագրի բացակայությունն է եղել: