Բաժիններ՝

ՄԱԿ-ի Պարենավորման ծրագիրը դադարեցրել է մարդասիրական օգնությունն Աֆղանստանում

ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) ժամանակավորապես դադարեցրել է մարդասիրական օգնությունն Աֆղանստանում «անվտանգության հարցում անվստահության պատճառով»: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Հռոմում ՄԱԿ-ի Պարենավորման եւ գյուղատնտեսական կազմակերպությանը (ՖԱՕ) եւ մյուս միջազգային կազմակերպություններին կից Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունում:

ՊՀԾ-ն ժամանակավորապես դադարեցրել է մատակարարումները հումանիտար օգնության միջանցքներով Աֆղանստանում ստեղծված իրադրության պատճառով: Բայց կազմակերպությունը մտադիր է շարունակել աշխատանքը երկրում՝ հաշվի առնելով այնտեղի իրավիճակը»,- նշել են մշտական ներկայացուցչությունում:

Ավելի վաղ կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Կուն Լին ՏԱՍՍ-ին հայտնել է, որ ՊՀԾ-ն ձգտում է շարունակելու ապահովել իր հումանիտար ծրագրերն Աֆղանստանում՝ անձնակազմի եւ գործընկերների անվանգության երաշխիքների դեպքում:

ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագրում կարծում են, որ Աֆղանստանում իրադրությունն «ունի հումանիտար աղետի բոլոր նշանները»:

Այնտեղ նաեւ նշել են, որ յուրաքանչյուր երրորդ աֆղանացին այսօր պարենի սուր կարիք է զգում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս