Բաժիններ՝

Հարավաֆրիկյան Հանրապետւթյունում սպանությունների թվի զգալի աճ է արձանագրվել

Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում Հարավաֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ) կատարված հանցագործությունների թվի աճն անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ կազմել է 60,6 տոկոս: Օգոստոսի 20-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտնել է ՀԱՀ-ի ոստիկանության գործերի նախարար Բեկի Ցելեն՝ ներկայացնելով 2021 թվականի ապրիլ–հունիսին հանցագործությունների վերաբերյալ հաշվետվությունը:

«Սպանությունների քանակն աճել է 66,2 տոկոսով՝ մինչեւ 5 760,- հայտարարել է ներքին գործերի նախարարության ղեկավարը, որի ելույթը հեռարձակվել է նախարարության պորտալում:- Այդքան զգալի աճի պատճառն այն փաստն է, որ վերացվել են կորոնավիրուսային համավարակի կապակցությամբ կարանտինային շատ սահմանափակումներ, որոնք գործում էին անցյալ տարի:

Կատարվել է 181 հարձակում ֆերմաների վրա, դրա հետեւանքով սպանվել է 15 մարդ: Ցելեն նշել է, որ Հարավաֆրիկյան Հանրապետությունում սպանությունների գլխավոր պատճառը վեճերն են, որոնք վերաճում են բռնության ակտերի:

Նախարարը հայտնել է, որ ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում երկրում արձանագրվել է 10 006 բռնաբարություն կամ 72,4 տոկոսով ավելի, քան 2020 թվականի նույն ժամանակամիջոցում: Ծանրացուցիչ հանգամանքներով կողոպուտների քանակն ավելացել է 92,2 տոկոսով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս