
ԱՄԷ-ն ժամանակավոր ապաստան կտրամադրի Աֆղանստանի 5000 քաղաքացիների համար

Միացյալ Արաբական Էմիրությունները Միացյալ Նահանգների խնդրանքով համաձայնել են ժամանակավորապես հյուրընկալել Աֆղանստանի 5000 քաղաքացիների: Այս մասին հայտարարել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունը:
«Տարհանվողներն ԱՄՆ օդանավերով առաջիկա օրերին Քաբուլից կտեղափոխվեն ԱՄԷ»,- հայտնել են նախարարությունից:
ԱԳՆ-ից Reuters-ին հայտնել են նաև, որ փախստականներն իրենց երկրում կմնան 10 օր:
Ավելի վաղ Աֆղանստանից փախստականներին ժամանակավոր կեցություն տրամադրելու պատրաստակամության մասին էր հայտնել նաև Կոլումբիան: