
Թալիբների կողմից առևանգված Հնդկաստանի քաղաքացիներն ազատ են արձակվել

«Թալիբան» շարժման անդամների կողմից առևանգված ավելի քան 150 Հնդկաստանի քաղաքացի ազատ են արձակվել: Այս մասին հայտնել է The Times of India թերթը:
«Բոլոր առեւանգված հնդիկները Քաբուլում անվտանգ վայրում են, պատրաստում են տարհանման փաստաթղթերը», – ասված է թերթի հրապարկման մեջ:
Ավելի վաղ,« Kabul Now» պարբերականը հայտնել էր, որ «Թալիբան» շարժման անդամները առևանգել են ավելի քան 150 մարդու, որոնք ուղևորվում էին Քաբուլի օդանավակայան:
Ըստ պարբերականի` առևանգվածներն ուղևորվել են Քաբուլի օդանավակայան ՝ տարհանման համար նախատեսված 8 մեքենաներով. Նրանց մեծ մասն, ըստ պարբերականի, եղել են Հնդկաստանի քաղաքացիներ: Օդանավակայանին մոտենալուն պես անզեն թալիբների խումբը ծեծել է նրանց և առևանգել: