Բաժիններ՝

Թուրքիայում աֆղան փախստականների թիվը 300 հազար է. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթօրյա նամազից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է մամուլում և ընդդիմադիրների կողմից բարձրաձայնվող տեղեկությանը, թե իբր Թուրքիայում 1,5 մլն աֆղանստանցի փախստական կա։ Այս մասին  հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Էրդողանը նշել է, որ տարբեր շրջանակների կողմից բարձրաձայնվող թվերը կեղծ են, և Թուրքիայում այս պահի դրությամբ գտնվում է 300 հազար աֆղան փախստական։

Էրդողանը նաև վերահաստատել է Աֆղանստանում նոր կառավարություն ձևավորող «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ երկխոսության թուրքական կողմի պատրաստակամությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031