Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի արագ անկման պարագայում հնարավոր կլինի կարանտինից դուրս գալու առաջին փուլից անցում կատարել միանգամից երրորդին և չորրորդին:
Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի տվյալների համաձայն, ապրիլի 27-ի առավոտվա դրությամբ Հուբեյ նահանգում և դրա վարչական կենտրոն Ուհան քաղաքում, որը համարվում է վարակի բռնկման էպիկենտրոն, չի գրանցվել կորոնավիրուսի վարակվածության, ինչպես նաև մահացության նոր դեպք:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը մեկ օրում ավելացել է 6 հազար 198-ով՝ դառնալով 87 հազար 147:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոնը:
Սիրիայի հակաօդային պաշտպանության հաշվարկները ետ են մղել Դամասկոսի վրա հարձակումները:
Իտալիայում ապրիլի 26-ին գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահացության 260 նոր դեպք:
Հարավային Կորեայի կառավարությունը չի նկատել որևէ նշան, որը կհաստատեր Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի առողջական վիճակի մասին խոսակցությունները:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 26-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Թուրքական «Dünya» թերթի թղթակից Ալաաթթին Աքթաշի գնահատմամբ՝ Թուրքիայում այս պահին գործազրկության մակարդակը հասել է շուրջ 28 տոկոսի։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Գամզե Աքքուշ Իլգեզդին զեկույց է հրապարակել Թուրքիայում անչափահասների սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ։
Թուրքիայի Այդըն նահանգի Նազիլլի քաղաքում զբոսայգու կառուցման աշխատանքների ժամանակ ապրիլի 22-ին հայտնաբերվել են 18րդ դարի երկու արձանագիր տապանաքարեր:
Օրերս հայտնի դարձավ, որ Եվրոպական խորհրդարանն առաջարկում է Եվրամիության և վեց հետխորհրդային երկրների, այդ թվում` Հայաստանի միջև ստեղծել «ընդհանուր տնտեսական տարածք»:
Թուրք հայտնի լրագրող, հրապարակախոս, Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալը, որը բազմիցս հրապարակավ ընդունել է ցեղասպանությունը և ներողություն խնդրել, ապրիլքսանչորսյան գրառում է արել Twitter-ում։
«Թուրքիայում ապրիլի 23-ին նշվում էր երեխաների պաշտպանության օրը, և ապրիլի 24-ին էլ հիմնական շեշտը հենց դրա վրա էին դրել։ Բայց ապրիլի 24-ին չէին շրջանցել նաև հայերի Ցեղասպանության դեպքերը։ Թուրքական մեդիա տիրույթը կարծես 2 մասի էր բաժանվել․ մի մասը 1915-1920թթ․ վավերագրություններն էր առաջ բերում և փորձում հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել, արդյոք Ցեղասպանությո՞ւն է, տեղահանությո՞ւն, թե՞ […]
Ցեղասպանությունից տասնյակ տարիներ հետո էլ Թուրքիայում ապրող հայերը թիրախավորվում են թուրքական իշխանության կողմից, զգում պետության ուղղակի ու անուղղակի ճնշումները:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «իմունային անձնագրերի» թողարկմանը դեմ է հանդես գալիս՝ նշելով, որ որևէ ապացույց չկա, որ կորոնավիրուսի հակամարմինները կայուն իմունային համակարգ են ապահովում հետագայում չվարակվելու համար, հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով կազմակերպության էջում հրապարակված հատարարությանը։
Բելառուսի Հանրապետությունում առաջիկա հինգ տարում նախատեսվում է փոփոխել սահմանադրությունը:
Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերության 1 օդաչու և 5 ուղեկցորդուհի հիվանդացել են կորոնավիրուսով։
Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսի մի շարք ներկայացուցիչներ իրենց հարգանքի տուրքն են մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին և իրենց զորակցությունը հայտնել հայ ժողովրդին։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) անարձագանք չի թողել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հայ ժողովրդին ուղղված ապրիլքսանչորսյան ուղերձը։
Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ տեղի է ունեցել 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։
Ղազախստանի արևելքում բնության հատուկ պահպանվող տարածքում երեք օր շարունակ հրշեջները մարում են բռնկված հրդեհը։
«Այսօր մենք հիշում ենք այն կոտորածները, որոնց առերեսվեց հայ ժողովուրդը Մեծ Եղեռնի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ։ 1915-1923 թթ. շուրջ 2 մլն հայեր զանգվածային տեղահանության ենթարկվեցին, 1,5 մլն տղամարդիկ, կանայք և երեխաներ սպանվեցին»:
«Ռուսական կողմը, թեև խոսվում է պրոյեկտի մասին, վստահաբար պատրանքներ չունի, որ ներկայումս կողմերը կարող են կոնսենսուսի գալ՝ համաձայնելով համարժեք զիջումների գնալ»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս բովանդակության վերաբերյալ հայ-ռուսական հակասություններին։
Կարգավորման ձևաչափի վերաբերյալ Սերգեյ Լավրովի նշած թեզում չկա և չի եղել որևէ սենսացիա, քանի որ հենց այդ տարբերակն է քննարկվել բանակցային քառորդ դարի ընթացքում, խոսքը մշտապես եղել է դեպի նպատակը շարժվելու «փուլային» եղանակի մասին։
Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը, ըստ էության, սկսվել է հենց Ցեղասպանությունից անմիջապես հետո:
Այժմ վերջապես հայ ժողովուրդը՝ որպես ազգ, հասարակություն, հասկացավ, որ ճանաչումը կարևոր է, բայց այն ինքնին նաև իր մեջ վտանգ է պարունակում, քանի որ, երբ մի բանի համար շատ են պայքարում, ինչ-որ իմաստով սկսում են կասկածել՝ նման բան եղե՞լ է, թե՞ ոչ:
Սենատոր Բոբ Մենենդեսը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ևս մեկ անգամ կոչ է անում միանալ Սենատին՝ ընդունելով Հայոց ցեղասպանության փաստը, որպեսզի բացառվի դրա կրկնվելը:
Պորտուգալիայի խորհրդարարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթղթի քվեարկությունը նախաձեռնող, խորհրդարանի (2015-19թթ․) անդամ Ռուբինա Բերարդոն վերահաստատում է՝ կարևոր է իրականացնել հիշողության քաղաքականություն, ցեղասպանության հանցագործությունը չի կարող անտեսվել:
«Իրաքի հայ համայնքում, բարեբախտաբար, կորոնավիրուսով վարակակիրներ չկան»,- 168.am-ի հետ զրույցում հայտնեց Իրաքահայերի ընտանեկան, մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Վիգեն Կտիկյանը: