Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 578 հազար 275-ի:
Գերմանիայում տրվել է կորոնավիրուսի դեմ պայքարի հնարավոր պատվաստանյութի կլինիկական փորձարկման առաջին թույլտվությունը:
Իրանում ապրիլի 22-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվահամեմատ, երկրում կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 1194-ով՝ կազմելով 85 հազար 996:
Ուկրաինայի կառավարությունը հավանության է արժանացրել մի նախագիծ, ըստ որի մինչև 2020 թվականի մայիսի 11-ը երկարաձգվում է կարանատինի ժամկետը, սակայն որոշ մեղմացումներով:
Վրաստանի գյուղական շրջաններում սահմանափակումները մեղմացվում են: Մասնավորապես, թույլատրվում է տեղաշարժը ավտոմեքենաներով:
Միացյալ Թագավորությունում ապրիլի 23-ին սկսվում է պատվաստանյութի փորձարկումը: Ենթադրվում է, որ այն կարող է պաշտպանել կորոնավիրուսից:
Ռուսաստանում վեջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 5 հազար 236 մարդ:
Բելառուսի կառավարությունը ժամանակավորապես արգելում է երկրից դուրս բերել արհեստական շնչառական սարքավորումներ:
Լիբանանի արևելյան հատվածում գտնվող պաղեստինցի փախստականների համար նախատեսված ճամբարում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեպի ԱՄՆ միգրացիայի վերաբերյալ արգելքը կգործի 60 օր: Որոշումն առաջին հերթին վերաբերելու է օտարերկարցիներին, ովքեր ցանկանում են ձեք բերել «գրին քարտ»՝ ԱՄՆ-ում մշտական կացության իրավունք:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 557 հազար 917-ի:
Իտալիայում քահանան տուգանվել է պատարագ անցնկացնելու համար:
«Պատրաստվում է դիվանագիտական ակտիվացում այդ ուղղությամբ։ Ինձ զարմացրել է նաև Լավրովի հայտարարությունը Վրաստանի հետ ավիահաղորդակցությունների բացման հնարավորության մասով այն դեպքում, երբ մենք չգիտենք նույնիսկ, թե պանդեմիան երբ կավարտվի, բայց այնպես էր խոսում, ասես արդեն կա նման համաձայնություն։ Երևում է, որ շատ լուրջ որոշումներ են պատրաստվում»։
Նավթի գների անկումը և կորոնավիրուսի դեմ պայքարում ի հայտ եկած, մեղմ ասած, դժվարությունների ֆոնն ադրբեջանական կողմին ստիպելու է գնալ որոշակի ակտիվացումների առաջնագծում: 168.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը` հավելելով, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը խնդիր ունի հասարակության ուշադրությունը շեղելու և ստեղծված տնտեսական ճգնաժամի թեման հնարավորինս մեղմելու:
Կանադայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մեկ օրվա ընթացքում ավելացել է 1991-ով՝ հատելով 37,3 հազարը։
«Հայկական կողմի համար անընդունելի է որևէ փուլային տարբերակ՝ իր որևէ դրսևորման մեջ: Հայկական կողմը 25 տարի շարունակ պնդել է, որ քննարկում է միայն փաթեթային տարբերակը՝ իր բոլոր երաշխիքներով և հստակ ձևակերպումներով՝ Արցախի անկախության, իր ստատուսի ճանաչման վերաբերյալ՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:
«ԵՄ-ն առաջարկելու է փաթեթ իր ԱլԳ գործընկերներին, սակայն աշխատելու է նրանց հետ ինդիվիդուալ կերպով»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց գերմանացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտը`անդրադառնալով տեղեկություններին, որ ԵՄ-ն ԱլԳ երկրների հետ ընդհանուր տնտեսական տարածք է ստեղծելու։
«Այո, այդ մեկնաբանության մեջ եղել են հղումներ բազմաթիվ փաստաթղթերի՝ սկսած Քի Ուեսթից՝ մինչև վերջերս: Խոսքը գնացել է նաև նրա մասին, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքն այս երկու տարվա ընթացքում: Եկեք լինենք շատ հստակ: Նման մոտեցումներ ի հայտ են եկել 2014 թվականին, 2016 թվականին, և այդ մոտեցումներն ընդունելի չեն եղել հայկական կողմերի համար: 2018 թվականից ի վեր քննարկումները սահմանափակվել են առանձին տարրերի շուրջ կողմերին մոտեցումների քննարկման, գնահատման վերաբերյալ»:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 503 հազար 332-ի:
«Ներկայումս բանակցային սեղանին փաստաթուղթ է, որը ենթադրում է ԼՂ հակամարտության փուլային կարգավորում»,- ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, այսօր Ա. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ձեւաչափով կլոր սեղանի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Իրանում կորոնավիրուսի ապրիլի 21-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, վարակակիրների թիվն ավելացել է 1.297-ով՝ կազմելով 84 հազար 802:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ նույնիսկ էներգակիների գների նման անկման պարագայում, պայմանագրերով նախատեսված պարտավորությունները մնում են, այդ թվում Հայաստանի ու Բելառուսի համար:
Բուլղարիայի իշխանությունները թույլատրել են մայրաքաղաք Սոֆիայի բնակիչներին ցանկացած ժամանակ դուրս գալ և ետ վերադառնալ իրենց անձնական ավտոմեքենաներով՝ հատուկ հայտարարագիր լրացնելու պայմանով:
Այսօր՝ ապրիլի 21-ին, Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանս:
Արաբական Միացյալ Էմիրություններում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 7265-ի, որից 1360-ն արդեն ապաքինվել են։
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 5 հազար 642-ով՝ դառնալով 52 հազար 763:
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում մտցված սահմանափակումների ցանկացած հանում պետք է լինի փուլային տարբերակով: Եթե այդ սահմանափակումները հանվեն վաղ, ապա դա կարող է հանգեցնել վարակի նոր բռնկման:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը կորոնավիրուսի համավարակի մասին նոր մտահոգիչ հայտարարություններ է արել այն ժամանակ, երբ շատ երկրներ սկսում են թուլացնել սահմանափակող միջոցառումները՝ նախազգուշացնելով, որ «ամենավատը դեռ առջևում է», գրում է Politico-ն։
Ապրիլի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը տեսակոնֆերանս անցկացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 21-ին հայտարարել է, որ, կորոնավիրուսով պայմանավորված, մտադիր է ժամանակավորապես դադարեցնել միգրացիան դեպի ԱՄՆ: