ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անհանգստանալու հիմքեր չի տեսնում իր դեմ իմպիչմենտի ընթացակարգի նախաձեռնման հնարավորության կապակցությամբ, քանի որ ինքը ներքաշված չէ որեւէ լուրջ օրինախախտման մեջ:
Ստրասբուրգի քաղաքագլուխ Ռոլան Ռիսը սգո քաղաքում օր է հայտարարել այն բանից հետո, երբ 29-ամյա տղամարդը հրաձգություն է սարքել քաղաքի կենտրոնի Սուրբծննդյան տոնավաճառում:
Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ Երևանում գտնվող թուրք լրագրողները հանդիպել են արտգործնախարար Զոհրապ Մնացականյանի հետ:
ՌԴ Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, ելույթ ունենալով խորհրդարանում, անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին:
Թուրքական «Demokratikstrateji» կայքի կովկասյան հետազոտությունների փորձագետ Գամզե Քոլիվարն իր թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որը վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:
Բաքվում թմրամոլ Ռամիզ Փարվիզ օղլու Թախվելին կնոջը՝ Ադել Ազեր գըզը Թախվելիին նետել է շենքի 5-րդ հարկից:
Գերմանական «Volkswagen» ավտոմոբիլային կոնցեռնը ֆաբրիկա կհիմնի Թուրքիայում: Նվում է, որ գերմանական ընկերությունը որոշումն ընդունել է Թուրքիայի առաջարկով գրեթե 10 տարի ընթացող բանակցությունների արդյունքում:
Կանադայում Huawei ընկերության ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուի ձերբակալման շուրջը Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերություններում ստեղծված լարվածությունը՝ սպառնում է վերաճել բողոքի ակցիաների, ինչպես նաեւ ամերիկյան ապրանքների բոյկոտի։
«Իրական հեղափոխության համար աշխատում է մեկ ֆորմուլա` 90% մասնակցություն և հեղափոխական գլխավոր ուժին 90% աջակցություն»:
Ֆրանսիացիների մեծամասնությունը բավարարված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոստումներից, որոնք նա տվել է դեկտեմբերի 10-ին ազգին հղած հեռուստաուղերձի ժամանակ, եւ հանդես է գալիս բողոքի ակցիաների դադարեցման օգտին:
Թուրքիայի Ռիզե նահանգում պետավտոտեսուչը սպանել է ոստիկանապետին և վիրավորել 3 ոստիկանի:
Փարիզի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Հաղթական կամարը, որը վնասվել է տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում, զբոսաշրջիկների համար կրկին կբացվի դեկտեմբերի 12-ին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Բեռլինում ավարտել են հանդիպումը, որը տևել է ավելի քան մեկ ժամ:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Երևանը չի ձգտում ՆԱՏՕ-ին անդամակցել, լիովին նորմալ է, և Փաշինյանն ընդամենը ներկայացրել է պետության դիրքորոշումը։ Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝:
2019-2020 թվականների համար ՄԱԿ-ի մշակած օգնության տարածաշրջանային ծրագիրը 5,5 մլրդ դոլարի չափով ֆինանսավորում է նախատեսում Թուրքիայում, Լիբանանում, Հորդանանում, Եգիպտոսում եւ Իրաքում հանգրվանած սիրիացի փախստականների կարիքները հոգալու համար:
Բրիտանական ընդդիմության առաջնորդները Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին մեղադրել են խորհրդարանի որոշումները չհարգելու մեջ՝ Brexit-ի պայմանների համաձայնեցման շուրջը դեկտեմբերի 11-ին պլանավորված քվեարկությունը չեղյալ հայտարարելու պատճառով:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին դեկտեմբերի 11-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների կիրառումից հետո երկրից նավթի արտահանման հետ կապված իրադրությունը բարելավվել է։
Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյին պատրաստ է նախագահական ընտրություններում պաշտպանել ուկրաինացիների ավելի քան 20 տոկոսը, եթե դրանք տեղի ունենային նոյեմբերին, մինչդեռ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին ձայն կտար հարցման մասնակիցների 11,6 տոկոսը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վարչակազմը պատասխանել է ՀՀ վարչապետի պաշտոնակատր Նիկոլ Փաշինյանի՝ երկու երկրների հարաբերությունների կարգավորման մասին հայտարարությանը: Այս մասին, գրում է Rusarminfo-ն՝ հղում ամելով Trend-ին:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ընդունել Սիրիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանի հավատարմագրերը:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը երկրի հյուսիսարևելյան Տրապիզոնի նահանգում սկսել է սևծովյան ռազմաբազա կառուցել:
Թաիլանդի Հաշտության եւ կարգի ազգային խորհուրդը վերացրել է քաղաքական ժողովների եւ կուսակցությունների գործունեության արգելքը:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը Եվրախորհրդարանում հավաստել է, որ Brexit-ի շուրջ Մեծ Բրիտանիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը միակ հնարավորն է:
ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը Ռուսաստանն այն երկրների ցուցակից, ուր այցելությունը հարկ է «վերանայել», տեղափոխել է երկրորդ կատեգորիա, որտեղ անհրաժեշտ է մեծ զգուշություն հանդես բերել։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Մեհմեդ Ջահիթ Թուրհանն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հանդիպել է Ադրբեջանի պետական երկաթգծի տնօրեն Ջավիդ Գուրբանովի հետ։
Իրանի զինված ուժերը հաստատել են այն տեղեկատվությունը, որ բալիստիկ հրթիռի նոր փորձարկումներ են անցկացրել:
Ֆրանսիայի արհմիություններում մեկնաբանել են նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններն այն միջոցառումների մասին, որոնք կապված են «դեղին բաճկոնավորների» զանգվածային բողոքների հետ, նշելով, որ նրա առաջարկությունները բավարար չեն եւ չեն լուծի աշխատավորների խնդիրները։
Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավար կարող է դառնալ Նյու Ջերսիի նախկին նահանգապետ Քրիս Քրիստին:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը դեկտեմբերի 11-ին շրջագայության է մեկնում եվրոպական մայրաքաղաքներ, որպեսզի փորձի քննարկել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագրի դրույթների մեղմացման հնարավորությունը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել է, որ Չինաստանը ներկայում եւ առաջիկա 25 տարում ամենամեծ սպառնալիքն է ներկայացնելու Միացյալ Նահանգների համար։