Ալյասկայում նոյեմբերի 30-ին երկրաշարժեր են տեղի ունեցել, ցնցումների ուժգնությունը տատանվում է 6.6-7.2 մագնիտուդի միջև:
Միացյալ Նահանգներում 94 տարեկանում մահացել է երկրի 41-րդ նախագահ Ջորջ Բուշ ավագը:
Նոյեմբերի 30-ին շուրջ 50 սեւ դելֆիններ են նետվել Նոր Զելանդիայի Չաթեմ արշիպելագի ափ եւ սատկել:
Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը արգելել է Ռուսաստանի 16-ից մինչեւ 60 տարեկան արական ռեռի քաղաքացիների մուտքը երկրի տարածք:
Թուրքիայի Դենիզլիի քաղաքում դպրոց գնալ չցանկացող 14 տարեկան աղջիկը դանակահարել է մորը:
«Հայաստանի կայունությունը կենսական նշանակություն ունի Վրաստանի համար, քանի որ հարևան երկրներ են, ներքաղաքական կայունությունից է կախված նաև ողջ տարածաշրջանի կայունությունը»,- ասաց Մենագարիշվիլին:
ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը ձեռնամուխ է եղել Սպիտակ տանը դեմքերի ճանաչման ավտոմատ էլեկտրոնային համակարգի թեստավորմանը, ինչի հաշվին կարող է ուժեղացվել այդ ռեժիմային օբյեկտի պաշտպանությունը:
Թուրքիայի խորհրդարանում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից հայազգի պատգամավոր Գարո Փայլանն անդրադարձել է Թուրքիայում մամուլի ազատության խնդրին:
Թուրքիայի դատախազությունը սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոկջիի սպանության մեջ մեղադրվող անձանց ձերբակալելու որոշում է կայացրել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն եւ Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն նոյեմբերի 30-ին G20-ի գագաթնաժողովի շրջանակներում ստորագրել են նոր առեւտրական համաձայնագիր՝ USMCA-ն, որը փոխարինում է գործողությունը դադարեցրած NAFTA համաձայնագրին։
Մեծ Բրիտանիան պետք է ընտրություն անի առանց համաձայնագրի Եվրամիության կազմից դուրս գալու («կոշտ» Brexit) եւ Brexit-ից հրաժարվելու միջեւ, եթե երկրի խորհրդարանը դեկտեմբերի 11-ին հավանություն չտա ԵՄ-ի՝ նոյեմբերի 25-ի գագաթնաժողովում հաստատված համաձայնագրին:
«Դժվար է ընկերություն անել միշտ խնդրողի, պնդաճակատի, բողոքողի հետ, նման հարաբերություններն անխուսափելիորեն փոխակերպվում են վասալային հարաբերությունների: Սա արդար է ոչ միայն անձնային, այլև միջկառավարական հարաբերությունների դեպքում»:
Եվրամիությունը հերթական անգամ կերկարացնի Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները, որոնց գործողության ժամկետը լրանում է հունվարի վերջին:
Պակիստանն Ադրբեջան կմատակարարի տարբեր նշանակության ճշգրիտ ավիառումբեր: Ինչպես հայտնում է minval.az-ը, այդ մասին հայտնել են պակիստանյան Global Industrial & Defence Solutions (GIDS) պետական ընկերությունից:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) նոյեմբերի 30-ին հաստատել է Ուկրաինային նոր ծրագրով 500 միլիոն եվրոյի մակրոֆինանսական օգնության փաթեթի հատկացումը:
ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը թույլատրել է Լեհաստանին 655 միլիոն դոլար ընդհանուր գումարի համազարկային կրակի 20 ռեակտիվ համակարգերի վաճառքը:
Թբիլիսիի նկատմամբ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվի, ինչպիսին էլ լինեն Վրաստանի նախագահական ընտրությունների արդյունքները:
ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «թղթի կտոր» է անվանել ԱՄՆ-ի Սենատի ընդունած բանաձեւը, որը դատապարտում է «Ռուսաստանի սադրիչ գործողություններն Ուկրաինայի դեմ», եւ Վաշինգտոնին կոչ է արել գիտակցելու իր դերն ուկրաինական ճգնաժամի հարցում, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Անցած գիշեր Լեհաստանում հինգ մարդ է մահացել ցրտահարվելուց:
Արգենտինայի պաշտոնատարները սխալմամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին եւ նրա տիկնոջը՝ Բրիջիտին, չեն դիմավորել Բուենոս Այրես նրանց ժամանելուց հետո, որտեղ նոյեմբերի 30-ին մեկնարկում է G20-ի գագաթնաժողովը:
«Ուշադրությամբ ուսումնասիրում ենք բոլոր այն նյութերը, որոնք գալիս են Հայաստանից»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ Պետական Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին:
Ուկրաինացի ուժայինները զինավարժանքներ են անցկացրել Ազովի ծովի ափին, որոնց պայմանական նպատակն է եղել ծովի ուղղությամբ օդային թիրախների խոցումը:
Ռուսաստանը հայելային պատասխան չի տա Ուկրաինայի կողմից երկիր Ռուսաստանի դաշնության 16-ից մինչեւ 60 տարեկան արական սեռի քաղաքացիների մուտքի սահմանափակմանը:
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հանրապետության բնակչությանը հավաստիացրել է, որ իշխանությունները «անպատասխանատու ղեկավարներին» թույլ չեն տա հեղափոխություն սարքել։
Վրաստանի համար կարեւորագույն գերակայություններից մեկը Եվրամիությանն ինտեգրվելն է:
«Իրավիճակը ոչ ստանդարտ է, քանի որ ՀԱՊԿ կանոնադրության մեջ նման բան նախատեսված չէր: Նոր կանոններ կգրվեն՝ հաշվի առնելով այս նախադեպը»:
Գերմանիայի կառավարությունը գտնում է, որ երկրի կանցլեր Անգելա Մերկելի ինքնաթիռի վնասվածքը կարող է քրեական հետք ունենալ:
BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անդրադարձել է նաեւ Միխեիլ Սահակաշվիլիի քաղաքացիության հարցին, տեղեկացնում է «Գրցուզիա Online»-ը:
Մեքսիկա-ամերիկյան սահմանին գտնվող միգրանտների ճամբարում Կենտրոնական Ամերիկայից տասը կանայք հացադուլ են հայտարարել՝ ԱՄՆ-ի իշխանություններից պահանջելով իրենց թույլ տալ ապաստանի տրամադրման խնդրագիր ներկայացնել:
Ինդոնեզիայում հարյուրից ավելի մարդ է փախել երկրի արեւմուտքի Բանդա Աչեհ քաղաքի բանտից, ոստիկանությունը նրանց որոնում է սկսել: