ՀՀԿ համամասնական ցուցակի պատգավորի թեկնածու Դավիթ Շահնազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով օրերս արած իր հայտարարությանը՝ ուղղված ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, այն է՝ իշխանություն՝ Արցախի դիմաց, նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը փորձ է արել հրադադարի եռակողմ երկու փաստաթղթերը, որոնք ստորագրվել էին Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև, փոխարինել Դուշանբեում «վերելակային» պայմանավորվածությամբ։
Դեկտեմբերի 9-ի վաղ առավոտից թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են հայտնվել Հայաստանում ընթացող արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Իշխանամետ, ընդդիամդիր, ինչպես նաև թուրքական իշխանությունների կողմից վերահսկվող մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Հայաստանի ԱԺ արտահերթ ընտրություններին։
«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողներին հայտարարեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցով ոչ մի որոշման չեն հանգել։ Բելառուսի նախագահի հայտարարությանը, թե խնդիրը նշանակումը մինչև տարեվերջ կլինի, Փաշինյանը հակիրճ արձագանքեց. «Կտեսնենք»։
Այս օրերին, երբ Ամերիկան հրաժեշտ է տալիս իր 41-րդ նախագահին, պատմաբաններն անդրադառնում են նրա անցած ուղուն ու քաղաքական ուղղություններին, հաջողություններին ու բացթողումներին, նրա թողած ժառանգությանն ու գլխավոր ուղերձին:
Բելգիան առաջին անգամ դարձել է 2017 թվականի արդյունքներով գարեջրի խոշորագույն արտահանողը Եվրոպայում:
Հալեպի իշխանությունները 130 դպրոց են վերականգնել քաղաքի ազատագրված շրջաններում եւ 340 կրթական հաստատություն՝ նահանգի արեւելյան մասում:
«Եթե որևէ մշակութային արժեք, երևույթ ադրբեջանական մշակույթում չկա, հոգ չէ, նրանք ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների» կոմիտեի ամենամյա նիստերի ժամանակ «կշտկեն» այդ «բացը», և տոլման, քյամանչան կամ մեկ այլ արժեք կգրանցեն՝ որպես անհիշելի ժամանակների ադրբեջանական մշակույթի անքակտելի մաս»:
Ամբողջ Ֆրանսիայում բենզինի թանկացումների դեմ տեղի ունեցող բողոքի ակցիաներին մասնակցում է ավելի քան 30 հազար մարդ:
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում բենզինի թանկացումների դեմ տեղի ունեցող բողոքի ակցիաների ժամանակ «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակից Վիկտորիա Իվանովան տուժել է արցունքաբեր գազից:
Երեկ վեց ամիսների ընթացքում արդեն երրորդ անգամ հանդիպեցի իմ ադրբեջանցի գործընկերոջ հետ, և մենք համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ համատեղ հայտարարությամբ հանդես եկանք:
Ֆրանսիայի իրավապահ մարմինները Փարիզում արցունքաբեր գազ են կիրառել բենզինի գնի թանկացման դեմ պայքարող ցուցարարների դեմ:
Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալիա Էյսմոնտը հայտարարել է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը պետք է լուծվի մինչև ընթացիկ տարվա ավարտը:
Նիգերիայի նախագահ Մոհամմադու Բուհարին փորձել է ցրել շշուկներն այն մասին, թե ինքն իբր մահացել է, ու իրեն փոխարինել է նմանակը: Սոցցանցերում ավելի վաղ ենթադրություններ էին արվում, որ իսկական նախագահի փոխարեն հասարակությանը կներկայանա ինչ-որ սուդանցի` Ջուբրիլ անվամբ:
Պենտագոնի 3 պաշտոնյաներ հայտարարել են, թե ԱՄՆ-ն պատրաստվում է Սև ծով ուղարկել ռազմական նավեր, որի նպատակն է նվազեցնել սևծովյան ավազանում ռուս-ուկրաինական լարվածությունը։
«Անվտանգության հարցն այսօր Հայաստանի արտաքին քաղաքականությունը պայմանավորող հանգամանք է, չնայած ապահովվող այդ անվտանգությունից հնարավոր չէ գոհ լինել, դա անկայուն անվտանգություն է, քանի որ յուրաքանչյուր պահի կարող է «կրակ բռնկվել»»:
Թուրքիայի կրոնական գործերի վարչության ղեկավար դոկտոր, պրոֆեսոր Ալի Էրբաշը հայտարարել է, որ այն երեխաները, որոնք Ղուրան չեն կարդում, սատանայի հետ են:
Միացյալ Նահանգների The Boring Company ընկերությունը մինչեւ դեկտեմբերի 18-ը հետաձգել է Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) տակ ստորգետնյա տրանսպորտային թունելի բացումը եւ ցուցադրումը:
Թուրքիայի «Քաղաքացիության մասին» օրենքում ուշագրավ փոփոխություն է կատարվել։
ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Լորա Քուփերի կողմից դեկտեմբերի 4-6-ը Ադրբեջան կատարած այցի ընթացքում քննարկվել են երկկողմ գործընկերության խորացման հարցեր: Այս մասին, ըստ aravot.am-ի՝ հաղորդում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով Պենտագոնի մամուլի հաղորդագրությունը:
«Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները, ըստ երևույթին, շատ դժվար է գործնականում իրականացնել։ Չնայած՝ մյուս կողմից, եթե կա Դուշանբեի պայմանավորվածությունը, և թուլանում է լարվածությունը, միգուցե սա ինչ-որ տեղ դիտարկվում է՝ որպես նաև այդ պայմանավորվածությունների ինչ-որ ձևով իրականացում»։
Ադրբեջանում զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով վիրավորվել է զինծառայող Օրհան Ղարաևը:
Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքագլուխ Անն Իդալգոն «դեղին բաճկոնավորների» շարժման՝ շաբաթ օրը նշանակված բողոքի ակցիայի նախօրյակին հանգստության ու զգուշավորության կոչ է արել։
Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև շփում եղել է։
ՕՊԷՔ-ի մասնակից երկրների՝ դեկտեմբերի 7-ին Վիեննայում ընթացող բանակցությունները փակուղի են մտել:
Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զրուցել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին, ըստ tert.am-ի՝ հայտնել է Ալիևի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմեթ Հաջիևը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Քրիստոնեադեմոկրատական միության նախագահի կարգավիճակում դեկտեմբերի 7-ին Համբուրգի համագումարում արտասանած իր վերջին ճառում երախտագիտություն է հայտնել գրեթե 19 տարի կուսակցությունը գլխավորելու «պատվի եւ ուրախության» համար։
Փարիզում դեկտեմբերի 7-ին տեղի է ունենում ավագ դպրոցի աշակերտների բողոքի ընդգրկուն ակցիա, որին մասնակցում են մի քանի հարյուր երիտասարդներ եւ աղջիկներ։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեկտեմբերի 7-ին որպես Քրիստոնեադեմոկրատական միության նախագահ Համբուրգում բացել է կուսակցական համագումարը:
Արմատականները փորձում են «դեղին բաճկոնավորների» միջոցով Ֆրանսիայում տապալել իշխանությունը:
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցը չի լուծվել: