Բաժիններ՝

ԱՄՆ-ում հակակոմունիստները չափազանցնում են «կարմիր սպառնալիքն» ի դեմս Չինաստանի. ՉԺՀ ԱԳՆ

Ամերիկացի որոշ քաղաքական գործիչներ, որոնք տրամադրված են ՉԺՀ-ի կոմունիստական իշխանության դեմ, մոռացել են, որ սառը պատերազմն ավարտվել է, եւ չափազանցնում են «կարմիր սպառնալիքն» ի դեմս Չինաստանի: Այդ մասին օգոստոսի 12-ին «Գուանչաժչժե» ինտերնետ-հրատարակությունում հրապարակված հարցազրույցում հայտարարել է ՉԺՀ-ի արտաքին գործերի փոխնախարար Լե Յույչենը:

«Ամերիկացի քաղաքական գործիչները սխալվել են ժամանակի եւ տարածության վերաբերյալ, կարծես, նրանք մոռացել են, որ աշխարհը վաղուց դուրս է եկել սառը պատերազմից, եւ XXI դարում մարդկությունը թեւակոխել է գլոբալացման դարաշրջանը»,- մեջբերում է հրատարակությունը Լե Յույչենի խոսքը: Նա նշել է, որ ամերիկացի հակակոմունիստները չափազանցնում են «կարմիր սպառնալիքը» եւ «փորձում թաքցնել իրենց ռազմավարական մտադրությունը զսպել Չինաստանին եւ այդ նպատակի համար ձեւավորել այսպես կոչված ազատական եւ ժողովրդավարական դաշինք միջազգային մակարդակով»:

Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը չպետք է վարի Չինաստանի հետ փոխգործակցության նախկին քաղաքականությունը, որը «սնանկացել է»: Նա նաեւ նշել է, որ Միացյալ Նահանգները Պեկինի նկատմամբ մոտեցման խստացման ուղեգիծը «պիտանի է» համարում «(իր) բոլոր դաշնակիցների համար»: Պետդեպարտամենտի ղեկավարի խոսքով՝ այդ երկրները պետք է համագործակցեն Վաշինգտոնի հետ, որը «գնահատում է մարդու ազատությունն ու իրավունքները»: Փոմպեոն ընդգծել է, որ խնդրո առարկան «ընտրությունն է ազատության եւ ժողովրդավարության» մի կողմից եւ «բռնապետության եւ անձնիշխանական ռեժիմի միջեւ» մյուս կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս